Monday, May 6, 2019

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին:

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին:
  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
1917թ․-ին հեղափոխությունից հետո տապալվեց միապետությունը։ Երկիրը սկսեց գործել, որպես ժողովրդավարական հանրապետություն։ Վերացվեց Կովկասի փոխարքայությունը։ Հեղափոխական ալիքը հասավ նաև Անդրկովկաս, տարածվեց Հայաստանում։

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
Հայկական հարցում Ռուսաստանի նոր իշխանությունը լավատեսական հույսեր արթնացրեց հայերի մոտ։ Ապրիլի 26-ին հրապարակվեց Արևմտյան Հայաստանի և գրավված տարածքների մասին որոշումը։ Օսմանյան կայսրության գրավված տարածքները միավորվեց որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան։ Արևմտահայաստանը կառավարում էր Հակոբ Զավրյանը։ Ռուսական նոր իշխանությունը սկսեց հայկական մարզերում հայանպաստ քաղաքականություն իրականացնել՝ ի տարբերություն ցարիզմի։ Թույլատրվեց բոլոր հայերին վերաբնակվելու հիշյալ մարզերում։

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարները բովանդակությունը:
Տարբերությունն այն էր, որ արևմտահայաստանի նպատակն էր ավելի շատ զարգացնել երկիրը, այսինքն տնտեսությունը և այլն, իսկ արևելահայերի նպատակն այն էր, որ զարգացնեն քաղաքական գործերը։ 

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
Ռուսաստանի տարբեր մասերում ստեղծվեցին ազգային նոր մարմիններ։ 1917թ․ աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ։ Համագումարը որոշումների ընդունեց Կովկասյան ճակատի պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Ձևավորվեց 15- հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։ Նախագահն էր Ա․ Ահարոնյանը։ Հայոց ազգային խորհրդի նստավայրն էր Թիֆլիսը։ Հայաստանում ձևավորվեցին խորհրդի տեղական մարմինները։

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:
Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գուրծում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը ևտեղական ինքնակառավարման մարմինների՝ զեմստվոների հաստատումը։ Հետփետրվարյան ժամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայնությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտեզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքականությունից։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 134-137

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...