1.Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:
Հայկական լեռնաշխարհի արևմուտքը տարածվում է Փոքր ասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է։ Նրա հյուսիսսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում` Միջագետքի դաշտավայրը, արեւելքում` Կուր -Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս -արևմուտքում` Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում` Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
2.Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնականսահմանների հետ:
Տարբեր մասերում, տարբեր ժամանակներում ձևավորված թագավորությունները: Օրինակ` Մեծ Հայքի, Բագրատնյաց և Կիլիկիայի թագավորությունները, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Իսկ Ֆիզիկական քարտեզներում Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը:
3.Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:
Աշխարհրագրական դիրքի տարատեսակներից յուրաքանչյուր պետության համար առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական։ Դրանք ենթակա են փոփոխությունների:
4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի կարեւորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինելնպաստավոր եւ ոչ նպաստավոր:
5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:
Քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի արտաքին պատճառը դա տվյալ պետության շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադրությունը, անմիջական հարևանների քաղաքական կողմնորոշումները, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը և միջազգային այլ զարգացումներ: Իսկ ներքին պատճառը դա պետության միջազգային կարգավիճակի, ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադրության, քաղաքական կողմնորոշման, հարևանների հետ ունեցածհարաբերությունների և այլ բնույթիփոփոխությունները, որոնք կարող են ազդել աշխարհում կամ տարածաշրջանում նրա տեղի ու դերի վրա:
No comments:
Post a Comment