Առաջադրանք՝
- Սյունակներից ընտրիր մեկական արմատ և բառ կազմիր։ Ուշադրություն դարձրու կատարվող հնչյունափոխությանը.
լրջաբար,
ջրասույզ, մանկական, քմահաճ, լուռումունջ
2. հերարձակ, գարնանամուտ, գիտություն, շրջակա, անցաթուղթ, սահադաշտ
3. սրտակից, հյուրախաղ, հուսալի, բծախնդիր, ինքնահավան, տնամերձ
4. ժայռակոփ, սիրվել, շնչակտուր, միամիտ, ջրահեղձ
2. Լրացրու բաց թողած տառերը.
Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի՝ հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուխտի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ. գիտեր որթաքարով սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով՝ գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին մեկ ինը տարի առաջ՝ անդրանիկ որդուն թաղելիս, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի. պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։հը։
No comments:
Post a Comment