- Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում Մոգերի ընծաներ
2. Ո՞րն է ստեղծագործության հիմնական գաղափարը
Ջիմը և Դելլը իրենց սիրելի բաներից զրկվեցին` դիմացինին ուրախացնելու համար, թեկուզ իրենց զոհողությունները վերջում կարծես անիմաստ դարձան, բայց կարևորն այն է, որ նրանք իրար շատ էին սիրում և պատրաստ էին իրար համար ամեն ինչի։
3. Ստեղծագործությունը կոչվում է նովել․ հիմնավոր պատասխանի որոնումը փնտրեք համացանցում, առանձնացրե՛ք կարևորը
Նովելներին բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։ Նովելը համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն է, որն ունի դեպքերի ընթացք և կերպարներ:
4. Գրե՛ք տեքստ (\շարադրություն) տրված վերնագրերից մեկով՝
Ես եմ ստեղծում իմ հեքիաթը
Երբ մենք ծնվում ենք, դա մեր հեքիաթի սկիզբն է։ Մենք սկսում ենք ստեղծել մի հեքիաթ, որի հեղինակը միայն մենք ենք։ Առանց զգալու` բոլորը մեզ օգնում են հեքիաթի ստեղծման հարցում, բայց գրողը և ընթերցողը միայն մենք ենք։ Այդ մեծ գրքում լինում են ուրախ, տխուր, երջանիկ ու անդառնալի օրեր, որոնց շնորհիվ մենք շարունակում ենք ապրել, հիշել, մտածել և նույն սխալները նորից չկրկնել։ Հայտնի գրողների հեքիաթները լինում են բարի ու գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք ունեն սկիզբ և ավարտ։ Բայց մեր կյանք-հեքիաթի սկիզբը և ավարտը չգիտենք` երբ է լինում։
No comments:
Post a Comment