( շտ. 2, էջ 122, վ. 170-ից)
270․
1․Աղջիկը փրկել է նկարը և բավական երկար ժամանակ հեղինակի ընտանիքը նյութական նեղ կացությունից հանել։
2․ Նա միլիոնատիրոջ որդի էր, ուժեղ երկրի ներկայացուցիչ։
3․ Երկիր մոլորակի բնակչությունն արդեն յոթ միլիարդ է, աշխարհում այդքան կամք ու թուլություն կա։
4․ Հերթապահ կնոջ մի կարճ հայացքից ես հասկացա՝ ինչ է մտածում նա մեր մասին։
271․
1․ Մենք ակամա շրջեցինք քաղաքում՝ Տպագրիչների փողոցից մինչև գետափ՝ մտնելով ասիական թաղի լաբիրինտները։
2․ Մի տարօրինակ կառույց էր դա՝ մեկուսի կանգնած բարձրունքին, և գրավում էր բոլոր հովեկների ուշադրությունը։
3․ Իր մեծ ձեռնափայտը հատակին անընդհատ թխկթխկացնելով՝ առաջ էր շարժվում քաղաքի փողոցներով։
4․ Համոյի՝ իրենց անմիջական ղեկավարի, հրահանգները ո՞վ կարող էր չկատարել։
272․
1․ Ամեն օր եկեղեցի էին գնում, թե՛ ամուսինը, և թե՛ կինը՝ իրենց հետ տանելով նաև մանկահասակ դստերը։
2․Ընթերցո՛ղ, կարող ես հավատ չընծայել իմ գրածին և լուրջ չվերաբերվել իմ ոչ մի խոսքին։
3․ Ոչ ոքի համար գաղտնիք չէր՝ որտեղ էր թաքնվել այդ մարդը կամ ինչ նպատակներ էր հետապնդում։
4․ Նա և ընկերը ամբողջ օրը թափառելուց հետո ի վերջո վերադարձան իրենց տները։
273․
1․ Ասում են՝ հայոց լեռները եղբայրներ են եղել, հսկա եղբայրներ, միմյանց նկատմամբ սիրով լի։
2․ Հաղթահարելով բազում խոչընդոտներ՝ վտանգելով կյանքը՝ տղան գտավ եղբորը և միասին սուրացին իրենց մանկության տնակը, այնտեղ իրենց էր սպասում ալեզարդ հայրը։
3․ Մինչ Անթեյը ազատվելու փորձեր էր անում՝ ուժերն աստիճանաբար նվազում էին, և նա վայրկյան առ վայրկյան թուլանում էր։
4․ Հանդիպումը կայանում է, որից հետո, սակայն, Արտաշեսը մրսելով հիվանդանում է։
No comments:
Post a Comment