Իրանական ժամանակակից գրականություն
Ընթերցեցի Սառե Դասթառանի բանաստեղծությունները։ Դրանք շատ հետաքրքիր էին, ժամանակակից և արագ ընթեռնելի։ Բանաստեղծություններում երևում էին անհանգստություն և մենակություն։
ԴԺՎԱՐ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սկիզբ չի վերադառնում՝
ֆիլմ չէ,
ֆոտոշոփով չի շտկվում՝
նկար չէ,
կյանքը կյանք է
և այնպես է քեզ իրենով անում,
որ ոչ մի ֆիլմ ու նկար չեն փրկի:
Ամենաշատն ինձ այս բանաստեղծությունը դուր եկավ։ Սառեն այս բանաստեղծությունում օգտագործել է ժամանակակից արտահայտություններ։ Բանաստեղծության միտքն այն է, որ ամեն բան անելուց առաջ պետք է շատ երկար մտածել, որովհետև կյանքը չենք կարող նորից սկսել կամ անցյալում կատարածները շտկել։
No comments:
Post a Comment