Monday, September 13, 2021

Հայոց լեզու

Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները տարածված են Եվրոպայի մեծ մասում, ինչպես և ԱսիայիԱֆրիկայիԱմերիկայիԱվստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի։ Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն, որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։ Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են։ Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ

  1. Տեքստ

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ․ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպաններըսրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և, կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին, խրոխտ ձայնով խոսեց․

-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և, փակվելով անառիկ ամրոցում, սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...