1. Հայտնի թենիսիստուհու ամբողջական անունը Սերենա Յամեկա Ուիլյամս է։ Ծնվել է Միչիգանում, 1981 թվականին, սեպտեմբերի 26֊ին։ Նա ընտանիքի կրտսեր դուստրն է։ Ուլյամսների ընտանիքը տեղափոխվում է Լոս֊Անջելեն, որպեսզի աղջիկները կարողանան զբաղվել թենիսով։ Պրոֆեսիոնալ կարիերիան սկսել է 1995 թվականին։ 1998 թվականը Ուիլյամս քույրերից ամենակրտսերի համար նշանավոր էր, քանի որ նա հաղթեց Ուիմբլդոնի զուգախաղի Մեծ սաղավարտի մրցաշարում:
2. Բացի սպորտից, թենիսիստների մեծ մասը զբաղվում է նաև այլ գործունեությամբ, որոնք նրանց դուր են գալիս։ Սերենա Ուիլյամսը քչերից մեկն էր, ով որոշեց իրեն փորձել նաև հեռուստաժանրում։ Նա իրեն փորձում է այնպիսի աշխատանքում, որը չի պահանջում դեմքի կամ կազմվածքի ցուցադրում: Դա մուլտֆիլմերի կրկնօրինակումն էր: Սերենայի ամենամեծ ստեղծագործությունը կարելի է համարել <<Аватар: Легенда об Аанге – Минг>> մուլտֆիլմի կերպարներից մեկի ձայնային կատարումը։ Բացի այդ, թենիսիստուհին մեկ անգամ էկրաններին հայտնվեց «Симпсоны» մուլտֆիլմում. դա 12 -րդ եթերաշրջանի 12 -րդ սերիան էր: Այդ սերիայում հայտնվել են նաև նրա քույր Վեներան, ինչպես նաև Փիթ Սամփրասը և Անդրե Աղասին:
3. Մուլտֆիլմի հերոսների կրկնօրինակումից հետո նա սկսեց աշխատել ֆիլմի նկարահանման հրապարակում։ Այդ ժամանակ նա նկարահանվեց <<Скорая помощь>> հեռուստասերիալում, որտեղ ներկայանում էր մի կնոջ կերպարով, ով օգնության կարիք ուներ։ Այնուհետև Սերենան մարմնավորեց մի աղջկա կերպար, ում որդին գտնվում էր փլուզված տան մասերի տակ, երբ ընկած ինքնաթիռը բախվել էր կառույցին:
4. Նրա երկրպագուների քիչերը գիտեն, որ նա շատ նման է իր մեծ քրոջը՝ Վինուսին։ Նրանք Եհովայի վկաների հետևորդներ են: Այդ պատճառով երկու թենիսիստներն էլ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, քանի որ հավատքը դա նրանց արգելում է: Եհովայի վկաների քարոզած համոզմունքների համաձայն ՝ աղջիկները չեն կարող լինել այս կամ այն կուսակցության անդամ կամ աջակցել թեկնածուներից որևէ մեկին: Չնայած դրան՝ ԱՄՆ ներկայիս նախագահի նախընտրական քարոզարշավի ընթացքում Սերենան բացահայտ աջակցեց նրան:
5. Թենիսիստուհին նաև ամերիկյան <<Miami Dolphins>> ֆուտբոլային ակումբի տնօրենի խորհրդի կազմում է։ Այս ակումբը ելույթ է ունենում պրոֆեսիոնալ Ֆուտբոլի ազգային լիգայում:
6. Ինչպես մեր մոլորակի աստղերի մեծ մասը, Սերենան որոշեց իրեն փորձել նաև գրականության ոլորտում: Նրա ձեռքբերումների ցանկն է՝ <<Venus & Serena>>, <<Serving From The Hip>>, <<10 Rules For Living, Loving and Winning>>։ Եթե նայենք նկարագրությանը, ապա կարող ենք հասկանալ, որ գիրքն ամենևին թենիսի մասին չէ: Այն խոսում է այն մասին, թե ինչպես քույրերը կարողացան բարձունքների հասնել և երկար ժամանակ մնալ այդտեղ։
7. Չափազանց դժվար է թենիսիստին հաղթել հանդիպման ժամանակ: Փորձագետների մեծամասնությունը հակված է կարծելու, որ դա պայմանավորված է մարզիկի յուրահատկությամբ ՝ ոչ միայն հոգեբանորեն, այլև ֆիզիկապես: Սերենա Ուիլյամսը բացառիկ մարաթոնյան դիմացկունություն ունի, ուստի անիրատեսական է նրան հոգնեցնել խաղի ընթացքում: Բացի այդ, թենիսիստն ունի մատուցում, որի արագությունը մոտ 200 կմ / ժ է, ինչը 10-15 կմ / ժ-ով ավելի է, քան մյուս մարզիկների արագությունը: Բացի այդ, խաղերի ժամանակ Սերենան ուժգին պտտում է գնդակը, որի պատճառով էականորեն մեծանում է վերջինիս ՝ դաշտին հարվածելու հավանականությունը: Եվ փորձի մասին խոսելու կարիք չկա:
Աղբյուրը՝ Սերենա Ուիլյամս։
No comments:
Post a Comment