Wednesday, September 15, 2021

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

  • Վառելիքային ռեսուրսներն ըստ բաշխվածության:
Բնական գազի պաշարներով առաջատար պետություններն են․
1. Իրան
2. Ռուսաստան
3. Քաթար
4. Թուրքմենստան
5. ԱՄՆ
6. Սաուդյան Արաբիա
7. ՄԱԱ
8. Վենեսուելա
9. Նիգերիա
10. Ալժիր
11. Չինաստան
12. Իրաք
13. Ինդոնեզիա
14. Մոզամբիկ
15. Ղազախստան
16. Մալայզիա
17. Եգիպտոս
18. Կանադա
19. Նորվեգիա
20. Ուզբեկստան
21. Քուվեյթ
22. Լիբիա
23. Հնդկաստան
24. Ավստրալիա
25. Ուկրաինա
26. Նիդերլանդներ
27. Ադրբեջան
28. Օման
29. Պակիստան
30. Վիետնամ

Նավթի պաշարներով առաջատար երկրներն են․
1․ Վենեսուելա
2․ Սաութդյան Արաբիա
3․ Կանադա
4․ Իրան
5․ Իրաք
6․ Քուվեյթ
7․ Ռուսաստան
8․ ՄԱԱ
9․ Լիբիա
10․ Նիգերիա
11․ ԱՄՆ

Ածխի պաշարներով առաջատար երկրներն են․
1․ Չինաստան
2․ ԱՄՆ
3․ Հնդկաստան
4․ Ավստրալիա
5․ Ռուսաստան
6․ Ինդոնեզիա
7․ ՀԱՀ
8․ Գերմանիա
9․ Լեհաստան
10․ Ղազախստան
  • Վառելիքային ռեսուրսների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնայից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։ Ծովերի ու օվկիանոսների առողջությանը սպառնացող ամենատարածված ու վտանգավոր բնապահպանական աղտոտվածություններից է նավթային ծագումով աղտոտվածությունը: 1967թ.-ին ծովերի նավթային աղտոտվածությունը միջազգային ուշադրության արժանացավ, երբ Բրիտանիայի «Տուրի Քանիոն» կոչվող նավթատարը ծանծաղուտի մեջ խրվեց՝ բաժանվելով երկու մասի: Այդ միջադեպի հետևանքով 100 հազար տոննա չմշակված նավթ լցվեց ծովը և աղտոտվածության տարածումը կանխելու նպատակով Բրիտանիայի օդուժը ռազմական ինքնաթիռներով ռմբակոծեց նշված նավթատարը, որպեսզի վառվելով ոչնչանա նավում մնացած նավթը: Ծովերի ջրի մակերեսի նկատմամբ արևի ճառագայթումը գոլորշացնում է ջրի վրա տարածված նավթը և դա երկրի մակերես է վերադառնում անձրևի ու մառախուղի տեսքով, որն էլ սպառնում է գյուղատնտեսական արտադարանքները, մարդկանց ու կենդանիներին:

Վիճակագրության համաձայն, ծովերում և օվկիանոսներում տեղի են ունենում տարեկան մոտ 14000 նավթի արտահոսքի միջադեպ, որոնք սովորաբար փոքր մասշտաբների են և կարճ ժամկետում նավթազտվում են, սակայն դրանց մի մասն էլ աղետալի են: 1989թ. Ալյասկայի Փրինս Վիլյամ նեղուցում տեղի ունեցավ 42 մլն լիտր չմշակված նավթի արտահոսք «Էքսոն Վալդզ» կոչվող նավթատարի կողմից, իսկ 1993թ. Շոտլանդիայի Բրեդֆիլդ-Շոտլանդ կղզիների մոտակայքում ծով թափվեց 98 մլն լիտր չմշակված նավթ: 2010թ. Ապրիլի 20-ին Մեխիկոյի ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքի աղետը ամենաահռելի բնապահպանական աղետներից մեկն էր: BP ընկերության «Deep water horizon» կոչվող նավթահարթակում տեղի ունեցած պայթյունն ու հրդեհը ավելի քան 11 մարդու կյանք խլեց և Մեխիկոյի ծոցում 4 մլն բարել նավթի արտահոսքի պատճառ դարձավ, որը համարվում է պատմության մեջ ամենախոշոր ոչ դիտավորյալ նավթի արտահոսքը: Մեխիկոյի ծոցի նավթային աղտոտվածությունը տարածվեց ավելի քան 300 քկմ շառավղով տարածքում ջրի մակերևույթի վրա և վտանգեց այդ շրջանում ապրող կենդանիների կյանքը և ոչնչացրեց նրանց կենսավայրը: Նավթի տարածումից մի քանի շաբաթ անց «Գրուպեր» և «կարմրախայտ» տեսակի ձկների որսի նպատակով աղետի գոտի մեկնած ձկնորսները որսացին բաց վերքերով և մարմնի վրա տարօրինակ բծերով ձկներ, որոնց նմանը երբեք չէին տեսել: Այդ շրջանում իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ բաց վերքերը, մակաբուծային ինֆեկցիաները և սև խորհրդավոր բծերը այն ախտանիշերն են, որոնք Մեխիկոյի ծոցում նավթի արտահոսքի աղետից տարիներ անց շարունակում են ազդեցություն գործել նշված շրջանում ապրող ջրակենցաղների կյանքի վրա: Նավթի արտահոսքից վնաս են կրել խորը ջրերում ապրող կորալները, ջրիմուռները, դելֆինները և բուսական ու կենդանական այլ տեսակներ:

Նավթային աղտոտվածության մշտական վտանգի տակ գտնվող ծովային տարածաշրջաններից է նաև Իրանի հարավում գտնվող Պարսից Ծոցը: Պարսից Ծոցում 25 խոշոր նավթային տերմինալ գտնվելու պատճառով աշխարհի նավթակիր նավերի երթևեկության 30 տոկոսը տեղի են ունենում այս տարածաշրջանում: Հորմուզի նեղուցը տարեկան 20-30 հազար նավթատարների երթևեկության վայր է: Նավթատար նավերի երթևեկության խտության հետևանքով տասնյակ հազար տոննա նավթամթերքների արտահոսքը այս վայրը դարձրել է ծովային բնապահպանական ամենաաղտոտված միջավայրերից մեկը: Վերջերս ԻԻՀ Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ծովային բնապահպանության գծով փոխնախագահ Աբդոլռեզա Քարբասին մի հարցազրույցի ընթացքում մատնանշեց այդ փաստը, հայտնելով. «2000-2009թթ. միայն տրանսպորտի հետևանքով առաջացած նավթամթերքների արտահոսքը կազմել է տարեկան մոտ 114000 տոննա, իսկ կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2009-2015թթ. կազմելու է մոտ 93000-135000 տոննա»: Նավթակիր նավերի երթևեկությունից բացի, Պարսից Ծոցում առկա են 34 նավթագազային գոտի՝ 800 միավոր արդյունաբերական հորերով: Ակնհայտ է, որ արտասովոր պայմաններում նավթի ժայթքումը կարող է ունենալ աղետալի հետևանքներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման պայմաննեի պատճառով այս շրջանում են տեղի ունենում աշխարհի նավթային աղտոտվածության 1/3-ը, որը 47 անգամ գերազանցում է միջազզգային միջին ցուցանիշը:

Աղբյուրները՝

Շրջակա միջավայր
Նավթային աղտոտվածությունը ծովային էկոհամակարգի գերխնդիրը
Բնական գազ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...