1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Ներկայացրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։
Կառավարման հիմնական ձևերն են՝ միապետությունը, հանրապետությունը։ Միապետության տեսակներն են՝ բացարձակ միապետությունը, դուալիստական միապետությունը և սահմանադրական միապետությունը։ Հանրապետության տեսակներն են՝ նախագահական հանրապետությունը, խորհրդարանական հանրապետությունը, խառը ձևեր։ ՀՀ-ն խորհրդարանական հանրապետություն է։ Խորհրդարանական հանրապետության առանձնահատկությունը վարչապետի առկայությունն է, ով ընտրվում կամնշանակվում է խորհրդարանի կողմից: Նախագահի մասնակցությունըկառավարության ձևավորման գործին կրում է ձևական բնույթ: Գործնականում նախագահը գրեթե ոչ մի ազդեցություն չունի պետական իշխանության իրականացման գործում:
2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Ներկայացրե՛ք ՀՀ կառուցվածը․
Պետության կառուցվածքի ձևերն են՝ ունիտար պետություն, ֆեդերատիվ պետություն, կոնֆեդերատիվ պետություն, պետությունների համագործակցություն։ ՀՀ-ում գործում է պետության կառուցվածքի ունիտար ձևը։ Պետական ապարատի գործունեությունը կրում է կենտրոնացված բնույթ, և իրականացվում է ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն տեղական իշխանության մարմինների նկատմամբ: Բոլոր վարչատարածքային միավորներն ունեն հավասար կարգավիճակ կենտրոնականիշխանության առջև և չունեն որևէ քաղաքական ինքնուրույնություն: Կենտրոնացված ունիտար պետություններումազգային փոքրամասնությունները չունեն ինքնավարություն, կան միայնվարչատարածքային միավորներ՝ մարզ, շրջան, համայնք և այլն։
«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
No comments:
Post a Comment