Այս նկարները տարբեր կերպով կարելի է հասկանալ։ Առաջին նկարի հերոսը մի մարդ է, ով միայնակ է, ունի վախեր։ Կամ նա ուղղակի ուզում է իրեն նայել ուրիշի աչքերով։ Հնարավոր է, որ նա սխալներ է գործել, և ուզում է հասկանալ դրանց պատճառները, որ դրանք նորից չկրկնի։
Երկրորդ նկարը մի փոքր այլ է։ Առաջին հայացքից տեսնում ենք, որ նա կանգնած է ինչ-որ ծովի կամ օվկիանոսի առջև։ Նա աշխատանքային հագուստով է, կարմիր ձեռքերով և փակ դեմքով։ Կարծում եմ, որ նա ինչ-որ ապօրինի կամ մութ գործերով է զբաղված, և մարդիկ փնտրում են նրան։
No comments:
Post a Comment