Friday, December 17, 2021

«Հին աստվածներ»

 Լևոն Շանթ․ «Հին աստվածները»

Իրադարձությունները տեղի էին ունենում Սևանի հինավուրց կղզում, այստեղ մարդիկ են, որոնք հանուն անդրաշխարհային երանության դատապարտված են կռվել իրենց մարդկային էության դեմ։ «Հին աստվածների» կերպարները ապրում են երկու աշխարհում՝ իրականության և պատրանքի։ Առաջինը աղքատ անապատն է, երկրորդը՝ շքեղ երազը։ Իշխանուհի Մարիամի միջոցներով Սևանա լճի կղզում եկեղեցի է կառուցվում։ Վանահայրը սպասում է, եկեղեցու կառուցման ավարտին, որ այն նվիրաբերի Աստվածներին։ Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն իշխանի դուստրն է փրկվում խեղդվելուց։ Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր խաղաղությունը։ Սեդան Աբեղայի երևակայության արդյունքն է։ Վանահոր վիճակը վատանում է, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած սիրո մասին։ Վանահայրը փորձում է իր մեջ դեռ չմարած սերը ոչնչացնել և նվիրվել Աստծուն։ Քանդում է եկեղեցին և կառուցում նորը, որի հիմքը ազատ հոգին ու միտքն էր։ Բայց նրա արաքը հաջողության չհասավ և նրա վիշտն ավելի մեծացավ, որովհետև նա չկարողացավ դիմանալ աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհուն։ Վանահայրը հեռանում է կղզուց և փնտրում է մարդկանց, ովքեր կօգնեն իրեն կառուցել եկեղեցին։

«Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս»։

-Երջանկության հանգրվանը՝ խաղաղ հոգի

Վանահայրն ամեն տեղ փնտրում էր մի վայր, որտեղ նա կգտնի իր խաղաղության հանգրվանը, որտեղ նրա հոգին կխաղաղվի։ Նա փնտրում էր երջանկություն, որի արդյունքում կունենա նաև խաղաղություն։ Բայց այդ փնտրտուքների մեջ, նա չէր կարող գտնել երջանկություն։

-Ուսուցիչ ու սան․ որտե՞ղ է սահմանը

Աբեղան վանահոր սանն էր և նրան մանկուց սովորեցնում և դաստիարակում էր։ Սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղ մարդը հասկանում է, որ ունի սեփական կարծիք, կարող է ինքնուրույն ապրել և ճիշտ կամ սխալ որոշումներ կայացնել տարբեր մանր ու մեծ հարցերում։

-Ես-ը եւ «ես»-ը

Ամեն մեկիս ներսում կա մեր սեփական «ես»ը, որի հետ մենք ծնված օրվանից պայքարում ենք և այդ պայքարը չի կարող ավարտվել, քանի դեռ մենք ապրում ենք և ամեն հարցում կարող ենք հակասել ինքներս մեզ։ Այդ հավերժական կռվի ընթացքում մենք նաև կորցնում ենք, հետո՝ գտնում, խաղաղությունն ու երջանկությունը, որոնք շատ կարևոր են։  

-Հանրային սահմանափակումներ․ պաշտամունք եւ արժեքներ

Սահմանափակումները հիմնականում կապված են մեզ շրջապատող մարդկանց հետ, որը շատ է ազդում մարդու «ես»-ի վրա։ Մեր ծնողները նույնպես մեզ դնում են որոշ սահմանափակումների մեջ, բայց դրանցից մենք որոշ ժամանակ անց կարող ենք ազատվել։

-Մարդու ինքնագնահատականը

Վանահոր ինքնագնահատականը շատ ցածր էր այն ժամանակ, երբ ան երազում տեսավ կիսատ լցված բաժակը, որը նա պետք է խմեր։ Բայց նա հրաժարվեց խմել և դրանով ապացուցեց, որ իր ինքագնահատականը ցածր չէ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...