Զաբուղոնը գող էր, ով թաքուն մտնում էր ամեն տեղ: Նա մի օր նշանվում է Վասիլիկի հետ և նրանք իրար շատ էին սիրում, բայց ընթացքում այդ սերը մարում է: Վասիլիկին մի մարդ ամուսնության առաջարկ է անում, իսկ Վասիլիկը այդ գիշեր ոստիկանություն է կանչում, որպեսզի բռնեն Զաբուղոնին: Նրան յոթ տարի դատապարտեցին: Շատ փախուստի փորձեր էր անում, բայց ապարդյուն։ Երեք տարի անց նրա մոտ ստացվեց փախուստի դիմել։ Նա տեսավ, որ Վասիլիկն ուրիշի հետ է ամուսնացել։ Մտածեց սպանել այդ տղային, բայց փոշմանեց, որովհետև չէր ուզում փչացնել իր կյանքը։ Նա չցանկացավ դառնալ մարդասպան ինչ-որ դավաճան կնոջ պատճառով։ Վասիլիկն նույնպես չենք կարող մեղադրել, որովհետև Զամուղոնն անընդհատ ինչ-որ վատ արարքների պատճառով հայտնվում էր ոստիկանությունում։
Պատմվածքի հերոսը ծերունի Հուսեփ աղան էր: Ժամանակին նա եղել էր վաճառական և խանութպան: Պարտքերը թույլ չէին տալիս հոգալ իր և երկու դուստրերի կարիքները: Ամեն օր պայուսակն ուսին դուրս էր գնում։ Քաղցած դուստրերը տանը սպասում էին իրենց հորը, բայց Հուսեփ աղան չուներ գումար: Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գալիս է Պոլիս: Սակայն ոչինչ չի կարողանում գնել, իսկ առանց գնումների չէր կարող տուն վերադառնալ: Նա թափառում էր Պոլսի փողոցներով: Հասնում է մի կամրջի, որն անցնելու համար պիտի տասը փարա վճարեր, բայց նա չուներ այդ։ Նաև նկատում է, որ պայուսակը կորցրել էր: Նա իրեն խեղդամահ է անում։ Կարծում եմ, որ դա նրա կողմից շատ անպատասխանատու արարք էր, որովհետև ուներ երկու աղջիկ և նրանց թողեց միայնակ և անտեր։ Նա ընտրեց հեշտ ճանապարհը առանց ոչ մեկի մասին մտածելու։
«Փոստալը»
Տիգրանուհին մի ամուսնացած գյուղացի կին էր, ով քաղաքում աղախին էր աշխատում։ Նա այդ տան տիրոջից երեխա ունեցավ, բայց երեխան փոքր հասակում հիվանդացավ և մահացավ։ Նրան վռնդել էին այդ տնից, բայց նա ուրիշի տանն էր աշխատում և այդ գումարով երեխայի գերեզմանն էր սարքում։ Այդ ընթացքում մահանում է Տիգրանուհու ամուսինը։ Այս պատմվածքում տուժողը նորածինն էր, որովհետև երկու մարդու չմտածված սխալի պատճառով մահացավ փոքրիկ երեխան։ Իսկ աղան, նույնսիկ պատասխանատվություն չվերցրեց իր վրա։
«Այրին»
«Այրին» մի կնոջ մասին է, ում ամուսինը` Մարտիրոսը լքել է ընտանիքը և մեկնել Պոլիս աշխատելու: Մարտիրոսը լքում է կնոջը և այլևս չի վերադառնում: Ամեն օր Մարտիրոսի կինը գնում է այն վայրը, որտեղից ճանապարհել էր ամուսնուն, և սպասում էր, որ ամուսինը կվերադառնա, բայց Մարտիրոսը վերադառնալու մասին անգամ չէր էլ մտածում։ Կարծում եմ, որ Մարտիրոսի կինը «այրի» էր համարվում, որովհետև նա կարելի է ասել ամուսին չուներ։ Այրի են համարում այն կանաց, որոնց ամուսինը մահացել է։ Մարտիրոսը չէր մահացել, բայց անվերդարձ լքել էր տունը։
No comments:
Post a Comment