Monday, February 28, 2022

Հայոց լեզու 24․02

  • Դերբայական դարձվածի և երկրորդական նախադասության հոմանիշությունը։
  • Երկրորդական նախադասությունների փոխակերպումը դերբայական դարձվածի

    Առաջադրանք Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

  • Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու համար Արարատյան դաշտի ճանապարհը։

  • Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։

Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։

  • Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։

Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, ջրի մեջ ցանցի՝ բացվելուն և ձգվելուն։
  • Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։

Մենք նպատակ ունենք պատերազմը վերջացնելուց հետո նրանց զինաթափ անելու։

  • Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

Մայրենին կորցնելու դեպքում կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

  • Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանխես։

Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։

  • Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։

Մենք կկռվենք մինչև վերջին շունչը մեր պահանջները չիրագործելու դեպքում։

  • Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։

Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր խոշոր բանաստեղծ։

  • Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։

Մեզ համար անտեսանելի գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան։

  • Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։

Գրեթե ողջ հողագունդը ընդգրկող մեծ ու ահռելի պատերազմ սկսվեց։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...