Monday, February 28, 2022

Հայոց լեզու 28․02

1․ Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։-որոշիչ

Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազատներ:
2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։-ստորոգելի
Խեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, ով երեկ հարթակից հոխորտում էր։
3․ Քո որոնածը ես չեմ, անշուշտ։-ենթակա
Նա, ում դու որոնում էիր, ես չեմ, անշուշտ։
4․ Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։-նպատակի պարագա
Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։
5․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։-նախադաս որոշիչ
Այն քարտեզի վրա, որը հիշեցնում էր գունավոր բծերով սփռոց, նշված էին պատերազմի ուղիները։ 
6․ Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։-ուղիղ խնդիր
Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։
7․ Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։-նպատակի պարագա
Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։
8․ Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած։-որոշիչ
Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։
9․ Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։-պատճառի պարագա
Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարին ուղու վրա։
10․ Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։-հանգման խնդիր
Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։
11․ Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։-պատճառի պարագա
Երբ վազքի հոտ առան՝ հայկական հեծելազորի ձիերը սկսեցին վրնջալ, բորբոքվել։
12․ Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը։-որոշիչ
Նա լռությամբ կուլ տվեց այն խոսքերը, որոնք ասվել էին իր հասցեին։
13․ Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։-ժամանակի պարագա
Նախքան շարժանկարը կցուցադրվեր, բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։
14․ Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը։-ենթակա
Ազգի տունը քանդում է, այն որ նրան արևելյան և արևմտյան հատվածների են բաժանել։
15․ Օ՜, հայե՛ր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է։-ենթակա
Օ՜, հայե՛ր, ինչ դուք արել եք, ամեն երևակայությունից վեր է։
16․ Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։-որոշիչ
Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց այն արիությունը, որ նա ուներ։
17․ Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։-ժամանակի պարագա
Երբ մոտենում ենք այդ հուշակոթողին, օդը դառնում է թափանցիկ ու զով։
18․ Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։-նպատակի պարագա
Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ, որ իրենց ձիերը տեսնի։
19․ Լիովին ստափվեց՝ տեսնելով Միքայելին։-պատճառի պարագա
Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...