Monday, April 4, 2022

«Տարածքային հակամարտություններ»

Պատերազմների գլխավոր նպատակներն են երկրի սահմանների փոփոխությունը և նրա քաղաքական, ռազմական և տնտեսական ազդեցության մեծացումը։ 

Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի լինում են երկու տեսակի․

  • հակամարտություններ պետությունների միջև
  • հակամարտություններ պետությունների ներսում
Հակամարտությունները հիմնականում լուծվում են պատերազմների միջոցով։ Բայց շատ դեպքերում պատերազմն էլ չի լուծում այդ խնդիրը և այն շարունակում է փչացնել հարևան երկրների հարաբերությունները։ Պատմության մեջ կան նաև դեպքեր, որ վեճերը լուծվում են բանակցությունների կամ Միջազգային դատարանի միջոցով։ Այդպիսի օրինակ է Տրիեստը, որի համար պայքարում էին Իտալիան և Հարավսլավիան։ Բայց բանակցությունների արդյունքում, որոշվեց այն բաժանել երկու մասի։ 
Մասնագետները առանձնացնում են հակամարտության չորս փուլ․
  • թաքնված
  • բացահայտ դրսևորման
  • ակտիվ ընթացքի
  • հետևանքների
Առաջին երկու փուլերում հակամարտությունը նոր է ձևավորվում։ Ակտիվ ընթացքի փուլում հակամարտությունը բողոքման վիճակում է։ Հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Առաջին տեսակն այն է, երբ երկիրը վերադառնում է սկզբնական վիճակին և սկսում է բարեփոխումներ անել։ Երկրորդ տեսակն այն է, երբ փոքրամասնություն կազմող համայնքը անջատվում է պետությունից և սեփական ինքնիշխան պետությունը ստեղծում։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...