Tuesday, March 29, 2022

Պատերազմը ժամանակակից աշխարհում

 Շատ ժամանակ մենք մտածում ենք, որ չենք սպանի դիմացինին, եթե անգամ նա շատ ուժեղ վիրավորի կամ ցավեցնի մեզ։ Բայց եթե հայտնվենք այդպիսի իրավիճակում, դժվար է ասել, թե ինչպես կվարվենք։ Ամեն ինչ կախված է մեր հոգեկան վիճակից։ Երբ մարդը մարդու վրա է զենք բարձրացնում, դա կարող է լինել վրեժի, նախանձի արդյունքում։ Բայց այս ամենն այդքան էլ չի վերաբերվում պատերազմներին, որովհետև ժամանակակից պատերազմներն այդքան էլ կապված չեն այդ երկրում ապրող ժողովրդի հետ։ Կարծում եմ, որ խաղաղ բնակչության մեծ մասը երբեք չի ուզի, որ իր երկրում պատերազմ լինի կամ հենց ինքը մասնակցի պատերազմին։ Եթե հնում պատերազմներն ինչ-որ չափով նոր տարածքներ գրավելու համար էր, հիմա դա այդքան էլ այդպես չէ։ Հզոր պետությունները մտածում են իրենց դիրքը տարածաշրջանում ուժեղացնելու և մեծացնելու մասին, ինչ գնով էլ լինի։ Ես կարծում եմ, որ հիմա այն ժամանակները չեն, որ մարդիկ զենքի ուժով պիտի ինչ-որ հարցեր լուծեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի ուժեղ են քան նորագույն զենքերը, որովհետև հիմա ամեն ինչն է կախված տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Ճիշտ քաղաքականությունը և ճիշտ դիվանագիտությունը նույնպես կարող են կանխել պատերազմները։ Պատերազմները երբեք լավ բանի չեն բերում, ինչ նպատակ էլ, որ ունենան։

Պատերազմը մարդկության ամենաանհեթեթ գյուտն է, որի վրա ծախսվում են միջոցների և ջանքերի մեծ մասը: Եվ դեռ մենք պատերազմի մեջ ենք:

Ա.Շոպենհաուեր

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...