Monday, May 16, 2022

ՀՀ Վճռաբեկ դատարան

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը Հայաստանի բարձրագույն դատական ատյանն է, որի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով: Հայաստանում կա մեկ Վճռաբեկ դատարան, որը գտնվում է Երևանում: Դատարանի նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը և նպաստել իրավունքի զարգացմանը: Եթե բողոքարկում են վարչական կամ վերաքննիչ դատարանների դատական ակտերը, Վճռաբեկ դատարանը օրենքի սահմաններում կարող է այն վերանայել: Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկմանՆերկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ Դատարանը գլխավորում է նախագահը, օրենքով սահմանված լիազորություններով: Վճռաբեկ դատարանի նախագահն է Լիլիթ Թադևոսյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահը՝

  1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
  2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
  3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
  4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
  5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
  8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
  9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ։

Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների վարչությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը։

Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում են Քրեական պալատի, ինչպես նաև Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակներ, որոնք ստանում են դատարանի համապատասխանաբար Քրեական և Քաղաքացիական ու վարչական պալատներ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում են փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին, ստանում վերոնշյալ պալատներից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք և այլն։

Վճռաբեկ դատարանի Ընդհանուր բաժինն իրականացնում է դատարանի նախագահին, ՀՀ դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը, ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին և այլն։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...