Միհրը հայոց դիցարանում լույսի և մաքրության աստվածն է։ Մհերը որոշ հատկանիշներով նման է իրեն։ Գյուղի ժողովուրդն իրենց բոլոր խնդիրներն ասում էին Մհերին, չնայած նրան, որ Մհերը տան փոքր որդին էր։
Խալդի աստվածը նույնացվում է առյուծի հետ։ Առյուծի պատճառով գյուղացիները չէին կարողանում ցորեն քաղել, հաց պատրաստել, որ սոված չմնային։ Այդ մասին իմացավ Մհերը և որոշեց արդար կերպով մենամարտել առյուծի հետ և նա հաղթեց առյուծին։ Մհերը շատ արդար և արժանապատիվ առաջնորդ էր և հենց դա էր պատճառը, որ գյուղի ժողովուրդը իրեն էին դիմում բոլոր հարցերով։ Նրա արդարությունը և արժանապատվությունը նաև երևաց առյուծի հետ կռվելու հատվածում, երբ նա չթողեց, որ ուրիշները խառնվեն մենամարտին, որ կռիվը լինի մեկը մեկի դիմաց։
Ասաց.— Ո՛վ որ էդ առյուծին թրով զարկեց՝
Ես կը թողնեմ առյուծն իր տեղ,
Ետ կը դառնամ էնոր վերան ու կը սպանեմ զէնի։
Մհերին ձի էր հարկավոր, որ կարողանար ազատ տեղաշարժվել, որովհետև նա այնքան ուժեղ էր, որ ոտքերը խրվում էին հողի մեջ։ Հողը մթնոլորի խորհրդանիշն է և նրան ձի էր հարկավոր, որ չխառնվեր մթնոլորտին և ձին լիներ նրանց միջև։
Մհերը շատ ուժեղ էր։ Մսրա Մեծ Մելիքը արդեն մեծ էր, որ տեսավ չի կարողանում հաղթել Մհերին, փորձեց խորամանկել։ Նա պայման դրեց Մհերի առաջ և Մհերը համաձայնվեց։
Ասաց.— Թե ես մեռնեմ՝
Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի.
Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։
Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։
Մատներ կտրին, արուն արնի խառնեցին,
Պայման դրին, էղան աղբեր։
Մհերին կարելի է արդարացնել և մեղադրել։ Արմաղանն ասում էր, որ չգնա Իսմիլ Խաթունի մոտ, եթե գնա էլ չի կարող վերադառնալ տուն։ Մհերը նույնպես գիտեր այդ ամենը, բայց մյուս կողմից, նա պայման ուներ Մսրա Մեծ Մելիքի հետ և չէր կարող դրժել այն։ Մհերը գնաց, բայց վերջում հասկացավ իր սխալը։ Արդյունքում վճարեցին Մհերն ու Արմաղանը։ Նրանք ունեցան Դավթին, բայց մահացան։
Արմաղանին տղա էլավ։
Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
Տղան որ տուն բերին,
Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։
Իսկ Իսմիլ Խաթունի համար ամեն ինչ ավելի լավ ավարտվեց։ Նա ուներ ժառանգ հզոր Մհերից, որն էլ իր նպատակն էր։
Ինն ա՛միս, ինն օր, ինը սհաթ որ լրացավ՝
Իսմիլ խաթունին տըղա մի էլավ.
Էնոր հոր հիշատակի համար
Տըղի անուն դրին Մըսրա Մելիք։
No comments:
Post a Comment