Սեպտեմբերի19- ին ես իմ ընկերների հետ ուղևորվեցի դեպի Սևան: Մենք եղանք Սևանի երկրագիտական թանգարանում: Այնտեղ տեսանք չորացրած կենդանիներ և երկնաքար, փոքրիկ տներ` ձեռքով պատրաստած և այլն: Հետո ուղևորվեցինք Սևանի բուսաբանական այգի: Այնտեղ մենք տեսանք տարբեր տեսակի ծառեր և ծաղիկներ, վայրի մրգեր, մի քիչ էլ բոլորից թաքուն մորի համտեսեցինք: Կեսօրին մոտ խմբով ընկեր Իվետայի հետ բարձրացանք Մաշտոցներ բարձունքը: Հաղթահարելով այն` հասանք մի մատուռի մոտ, որտեղ քահանան մեզ օրհնեց: Մեր առջև բացվեց չքնաղ Սևանի փայլփլուն երեսը: Սևանը նման էր արծաթափայլ մազերով գեղեցկուհու: Մի քիչ հանգստացանք, ապա իջանք դեպի Սևանի կողմը: Դժվար էր իջնելը, բայց կարողացանք հաղթահարել և լողացինք կապուտակ Սևանում: Բարձր տրամադրությամբ և ժպիտով վերադարձանք Երևան:

No comments:
Post a Comment