Friday, November 6, 2015

Մխիթար Աբբահայր, «Խրատ Քարոզչաց»

Վարժարանների և վանատների մեջ բնակվող միաբանները կրոնավորական Հասարակություն   են կազմում, որպես առաջնորդ ունենալով Ընդհանրական Աբբահոր կողմից անվանված առաջնորդ ունենալով  տեղական Մեծավորին:
Ընկերոջդ համարիր քեզնից ավելի լավը, ոչ միայն սրտով, այլև խոսքով:
Ջանալ ըմբռնել եղբայրակցին` վեհանձնորեն գերազանցելով անհասկացողությունները , ներելով ու ծածկելով ամեն սխալ:
Միաբանության բարգավաճման  և զարգացման նպատասկով Ընհանրական Աբբահայրը իր վեցամյա պաշտոնավարության ընթացքում անձամբ պետք է այցելի միաբանության բոլոր կենտրոնները:
Աբբահայրը , որպեսզի կարողանա լավագույն կերպով ղեկավարել միաբանությունը պետք է առիթներ ստեղծի միաբաններից յուրաքանչյուրի հետ անձամբ հանդիպելու: Խոսի նրանց հետքաջալերի, հայրաբար առաջնորդի այնպես, որ բոլորն էլ զգան, որ իրենք մի ընտանիք են:
Հատուկ ուշադրություն դարձվի հիվանդներին ու տարեցներին` ապահովելով նրանց վիճակին հարկավոր ամեն միջոց:
Միաբանների Կրթական Կենտրոնների կամ Վարժարանների Տնօրենները պարտավոր են կանոնավոր կապեր հաստատել ուսումների և կոչումների գծով Աբբայական Փոխանորդի հետ: Պետք է նչան եռամսյա գրավոր հաշվետվություն ուղարկել իրենց պատասխանատվությանը հանձնված կենտրոնի  վիճակի և գործունեության մասին:
Միաբանության մեջ ծանր հանցանքներ են նկատվել, հատկապես հետևյալները.Ա)առանց Մեծավորների հրամանի հեռանալ վանատնից և չվերադառնալ երկու ամսվա ընթացոքում.Բ)ծանր գողություն կամ սեղանակապտություն.Գ) աշխարիկ ատյաններին դիմել մի միաբանության կամ միաբանի դեմ:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...