Ագարակի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում: Հնավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088 մետր է: Այն իրենից ներկայացնում է ժայռափոր և քարափոր կառույցների վաղ բրոնզեդարյան հսկա համալիր: Դեռևս մ.թ.ա. III հազարամյակի սկզբին, այս տարածքը եղել է քարակոփ կերտվածքներից կազմված հսկայական պաշտամունքային համալիր, որի տարածքում փորված բազմապիսի կլորավուն, թասիկանման, տաշտականման ավազաններից, ՙլաբիրինթոսներից՚, զոհասեղաններից և այլ կառուցվածքներից բաղկացած միավորները, օգտագործվել են ժամանակին այստեղ իրականացված ծիսական արարողությունների համար։ Այս ամենը նախատեսված են եղել ծիսական նվիրաբերությունների, զոհաբերությունների և այլ արարողությունների համար: Ագարակի հնավայրը ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և այստեղ բնակատեղի է եղել նաև Երվանդունիների և Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, ինչպես նաև` զարգացած և ուշ միջնադարում, քանի որ տարածքում առկա են նաև քրիստոնեական ծեսով թաղումներ, ինչը վկայում է, որ միջնադարում տարածքը օգտագործվել է որպես գերեզմանոց: Իսկ Ագարակը որպես բնակավայր առավել զարգացած է եղել մ.թ.ա. 4-ից մ.թ. 4-րդ դարերում: Պեղումների ընթացքում շատ են գտնվել հելլենական և հռոմեական շրջանների դրամներ, ինչը վկայում է, որ այստեղ նաև տարանցիկ առևտուրն է զարգացած եղել: Փաստորեն, այն որպես բնակավայր հին է, նաև` երկարակյաց է, քանզի այստեղ հանդիպում ենք բազմաշերտ մշակույթների: Հնավայրը 2001 թվականից պեղվում է ՀՀ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կողմից:
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Երգի հրապույրը (էջ 16) Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտ...
No comments:
Post a Comment