Tuesday, April 12, 2016

Համո Սահյան

Օրը մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն


Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն, խոնարհ

Դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,

Մի ծերատ լուսին

Մեկը մեկից ամաչելով,

Եվ զուսպ, և հավաք,

Նստում էին մերոնք կարգով՝

Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում,

Մինչև պապը գար,

Մինչև բակում Ծաղիկ եզան

Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին

Նստում էր շուքով,

Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշուկով

Ու երբ տատս ձեռքն էր առնում

Շերեփը իր հին,

Գդալները բնազդաբար

Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին

Գերանին առնում,

Եվ սյունն ի վար գլոր-գլոր

Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,

Լավաշ ու սամիթ

Աշխատավոր մի գերդաստան՝

Պարզ ու միամիտ:

Հիմա այդ մեծ գերդաստանից 

Ոչ մեկը չկա

Ես եմ մնում լոկ իբրև հուշ

Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի:


1.Համառոտ շարադրիր այն;
Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի: Մեկը մեկից ամաչելով, և զուսպ և հավաք, նստում էին մերոնք կարգով կրտսեր ու ավագ: Նստում էին և սպասում մինչև պապը գար: Պապը գալիս սուփրի գլխին նստում էր շուքով և լցվում էր տունը դաշտի բույրով ու շութով: Տատը երբ հանում էր իր շերեփը, բնականաբար գդալները ձայն էին հանում: Վայելում էին բոլորը տաք թանապուր, լավաշ ու սամիթ: Աշխատավոր մի գերդաստան պարզ ու միամիտ: Հիմա արդեն այդ գերդաստանից ես եմ մնացել: Օրը մթնեց ժամն է արդեն իրիկնահացի: 

2.Փոխիր վերնագիրը՝ պատճառաբանելով
<<Միամիտ գերդաստանը>>
Ընտրել եմ <<Միամիտ գերդաստան>> վերնագիրը, որովհետև այս բանաստեղծության մեջ միամիտ գերդաստանի մասին է:
3.Բացատրիր կաթնահունց, գերդաստան բառերը

Կաթնահունց-Կաթով հունցած խմորեղեն, կաթնահաց: 
Գերդաստան-Արյունակից ազգականների ամբողջությունը, տոհմ:

4.Կարդալիս ի՞նչ բանաստեղծություններ հիշեցրեց. համեմատիր:


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...