Monday, May 16, 2016

Մայրենի 16.05.2016թ.

401. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղակի հասկացվի, մյուսում` փոխաբերաբար:


Քաղցր խոսքն օձն էլ բնից կհանի:


Ուղիղն իմաստ

         Մի մարդ լուսանկարիչ է լինում, բայց նաև որսորդ էր ու կարողանում էր խոսել կենդանիների հետ: Մի անգամ նա որոշում է, որ անպայման պիտի նկարի կենդանիներին: Գնում է անտառ: Երկու -երեք օր ման գալուց հետո տեսնում է մի արջ: Հաջորդ օրը գալիս է, որ լուսանկարի նրան, խոսում է արջի հետ, բայց արջը այդպես էլ դուրս չի գալիս իր բնից: Որսորդը գիտեր, որ արջերը մեղր են սիրում: Որսորդի տատիկի տունը գտնվում էր անտառից մի փոքր հեռու: Գնաց տատիկի տուն: Նրա տատիկը մեղուներ էր պահում, և նա մեղր տվեց որսորդին: Տարավ անտառ, որ տա արջին: Արջին ասաց, որ եթե նա դուրս գա, ինքը նկարի նրան, կտա մեղր: Քանի որ արջը շատ էր սիրում մեղր, համաձայնվեց: Դուրս եկավ բնից, և լուսանկարիչը նրան նկարեց: Այդպես նա նկարեց ուրիշ կենդանիների էլ: 



Փոխաբերական իմաստ

Մի մարդ կար: Նա իր քաղցր լեզվով կարողանում էր բոլորից փող վերցնել, բայց ոչ մի անգամ փողը ետ չէր վերադարձնում: Մի անգամ տեսավ մի պապիկի և որոշեց, որ նրանից էլ փող վերցնի: Նա պապիկին ասաց, որ իր մայրը հիվանդ է և փողի կարիք ունի: Պապիկը զգաց, որ նա խաբում է և ասաց, որ միասին գնան իր մայրիկին տեսնելու: Միասին գնացին, բայց պապիկը տեսավ, որ նրա մայրը շատ առողջ է և ոչ մի խնդիր  չունի: Պապիկը, դա տեսնելով, գնաց նրանց տնից ուղիղ ոստիկանություն և պատմեց այդ ամենը: Ոստկանները բռնեցին նրան և տարան: Ամեն քաղցր լեզու ունեցող մարդ պետք չէ մտածի, որ իրենից խելացին չկա:  


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...