Tuesday, May 17, 2016

Մայրենի 17.05.2016թ.

402. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղակի հասկացվի, մյուսում` փոխաբերաբար:

Կատվի դեմ մուկ է, մկան դեմ` կատու:


Տիգրանը պիտի կռվեր մի տղայի հետ, ով իրեն վիրավորել էր: Տիգրանը մտածում էր, որ ինքը այդ տղայից ուժեղ է: Երբ այդ տղան եկավ Տիգրանի ասած տեղը, նրանք սկսեցին կռվել: Տիգրանը զգաց, որ այդ տղան իրենից ուժեղ է: Տիգրանն ասաց, որ ինքն իրեն վատ է զգում: Նա իրեն վատ չէր զգում, ուղղակի այդպես ասաց, որ այդ տղան թողնի ու գնա: Այդ տղան, հավատալով Տիգրանին թողեց և գնաց: Մի ուրիշ օր նա ուրիշ տղայի կանչեց նույն տեղը` կռվելու համար: Այդ տղան եկավ, նրանք սկսեցին կռվել, բայց այս տղան թույլ էր Տիգրանից: Այդ տղան թողեց և գնաց: Տիգրանն էլ ուրախացավ, որ կարողացավ այս տղային հաղթել:



Կատուն մտածում էր, որ նա մկից ուժեղ է: Նա որոշեց թակարդ դնել և թակարդի վրա պանիր: Մուկը տեսավ , թե կատուն ինչպես է վայրեր ման գալիս` թակարդը դնելու համար: Կատուն որոշեց թակարդը դնել բակում, այնտեղ, որտեղ մուկը շատ է սիրում պանիր ուտել: Մուկը կատվի ետևից ման էր գալիս, որ տեսնի, թե ուր է դնում թակարդը: Նա տեսավ , թե կատուն ինչպես թակարդը դրեց  բակում: Մուկը գնաց թակարդի մոտ և կանգնեց այնտեղ: Կատուն հարձակվեց նրա վրա: Մուկը, այդ զգալով, թռավ, և կատվի ձեռքը մտավ թակարդի մեջ: Այդպես մուկը հաղթեց կատվին:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...