Monday, September 5, 2016

Մայրենի 09.05.2016

Քաղցած աղվեսը

-Ես դժվարին ժամանակներում եմ ծնվել,- տրտնջում է մի երիտասարդ աղվես մի ծեր աղվեսի,- իմ կատարած որսերից գրեթե ոչ մեկը հաջողության չի հասնում:
-Որսը, – պատասխանում է ծեր աղվեսը,- անկասկած պետք է խելամիտ կատարել: Ասա տեսնեմ, ե՞րբ ես դու որսի ելնում:
-Ե՞րբ եմ որսի ելնում: Ուրիշ էլ ե՞րբ, եթե ոչ այն ժամանակ, երբ քաղցած եմ լինում:
-Երբ քաղցա՞ծ ես լինում,- շարունակում է ծեր աղվեսը,- այո, այդպես է միշտ: Սակայն քաղցն ու խոհականությունը երբեք միասին չեն լինում: Այսուհետ որսի ել, երբ կուշտ ես, ու հաջողության կհասնես:


Այսուհետ որսի ել, երբ կուշտ ես, ու հաջողության կհասնես:- Ես սրա հետ համաձայն եմ, որովհետև եթե մարդ սոված է լինում ամեն ինչ ուզում է արագ- արագ անել, որ նախաճաշեն, բայց եթե քաղցած չի լինում իր մոտ ավելի լավ է ստացվում որս անելը:

Փերիների պարգևը
Մի փոքրիկ գահաժառանգի օրորոցի մոտ հանդիպեցին երկու բարի փերի:
-Իմ սիրելի փոքրիկին ես արծվի սրատես հայացք կպարգևեմ,- ասաց նրանցից մեկը,-որպեսզի գահակալման օրոք մոծակն անգամ նրա աչքից չվրիպի:
-Գեղեցիկ նվեր է,- պատասխանեց մյուս փերին: Արքայազնը, անշուշտ, շրջահայաց տիրակալ կլինի: Արծիվը, սակայն, ոչ միայն փոքրիկ մոծակներին նկատելու սրատեսությությունն ունի, այլև օժտված է ազնիվ հպարտությամբ՝ չհետապնդելու նրանց: Հենց դա կլինի իմ պարգևը:
-Շնորհակալ եմ, քո’ւյր փերի, այդ իմաստուն սահմանափակման համար,- պատասխանեց առաջին փերին: Ճշմարիտ է, շատերը առավել մեծ արքաներ կլինեին, եթե ամեն չնչին հարցին միջամտելու ցանկություն չունենային:





Գլխարկ կամ գլուխ


Դանիական գրող Հանս Քրիստիան Անդերսենը շատ քիչ ուշադրություն էր դարձնում իր արտաքինին: Նա մշտապես Կոպենհագենի փողոցներով քայլում էր հին գլխարկով և մաշված վերարկուով:
Մի անգամ փողոցում նրան մի  պճնամոլ կանգնեցրեց և հարցրեց.
-Ասեք խնդրում եմ, այս խղճուկ իրը որը ձեր գլխին է գլխա՞րկ է կոչվում:
Ինչին անհապաղ հաջորդեց պատասխանը.
-Իսկ Ձեր նորաոճ գլխարկի տակի այս խղճուկ իրը գլու՞խ է կոչվում:


-Ասեք խնդրում եմ, այս խղճուկ իրը որը ձեր գլխին է գլխա՞րկ է կոչվում:-Ես համաձայն չեմ սրա հետ, որովհետև նախ պետք չէ դիմացինին ծաղրել, իսկ հետո ամեն մարդ հագնվում է իր հնարավորության չափով:



-Իսկ Ձեր նորաոճ գլխարկի տակի այս խղճուկ իրը գլու՞խ է կոչվում:- Ես համաձայն եմ սրա հետ, որովհետև նորավոճ գլխարկով չի չափվում մարդու խելքը:




Վիրավորելու երեք միջոց


Արևելքում մի իմաստուն էր ապրում, նա իր աշակերտներին հետևյալ ուսմունքն էր սովորեցնում.
«Մարդիկ վիրավորում են երեք ձևով: Նրանք կարող են ասել, որ դու հիմար ես, կարող են քեզ ստրուկ անվանել, կարող են քեզ անտաղանդ համարել: Երբ ձեզ հետ այսպիսի բան պատահի, հիշեք այս պարզ ճշմարտությունը: Միայն հիմարն է հիմար անվանում ուրիշին, միայն ստրուկն է ստրուկ ման գալիս ուրիշի մեջ, միայն անտաղանդն է արդարացնում իր չհասկացածը ուրիշի խելագարությամբ:
Այդ պատճառով երբեք ոչ ոքից մի նեղացեք և ինքներդ մյուսներին մի վիրավորեք, որպեսզի հիմար-անտաղանդ-ստրուկի համբավ ձեռք չբերեք»:



Այդ պատճառով երբեք ոչ ոքից մի նեղացեք և ինքներդ մյուսներին մի վիրավորեք, որպեսզի հիմար-անտաղանդ-ստրուկի համբավ ձեռք չբերեք»:-Ես համաձայն եմ նրա հետ, որովհետև միայն հիմար-անտաղանդ-ստրում մարդն է մյուսին  վիրավորում:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...