Wednesday, September 14, 2016

Մայրենի

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ հրահանգ, կռնակ, հնչել, առաձգական, ցատկել, պաղատագին, շփոթեցնել, մտահոգվել, վեճ, սկահակ, գրավիչ:

հրահանգ-Խրատ, պատվեր

կռնակ-Թիկունք, մեջք

հնչել-Արտաբերել, արտասանել

առաձգական-ճկուն, դյուրաթեք

ցատկել-Թռչել, ոստնել

պաղատագին-աղաչել, խնդրել

շփոթեցնել-Խանգարել, շվարացնել

մտահոգվել-Անհանգստանալ, մտատանջվել

վեճ-Կռիվ,հակաճառություն

սկահակ-գավաթ, բաժակ

գրավիչ-Դյութիչ, հրապուրիչ

  • «Տեր» պետք է որ շատ բան նշանակի, բայց ինչ որ նշանակում է, լավ է: — Բացատրիր, թե ինչ ես հասկանում տեր ասելով. ի՞նչ հատկանիշներ են պետք տեր լինելու համար: Այն դժվա՞ր կոչում է, թե՝ հեշտ.ինչու՞:
Ես տեր ասելո հասկանում եմ, մարդկանց փրկիչ: Տերը պետք է լինի բարի, խելացի...նաև պետք է լինի խորամանկ, որ կարողանա դժվար պահերից դուրս գալ:

  • Ես կարծում եմ, որ ամեն մարդ կարող է ինձ շփոթեցնել, բայց դա ինձ համար կարևորություն չունի, որովհետև ես հավատում եմ։ — Ինչու՞ Հոմերը չէր վախենում շփոթվելուց: Հավատն ինչպե՞ս կարող է մարդուն ուժ տալ:
Հոմերը չէր վախենում ոչ մի բանից: Ես եթե ինչ որ մի բան որոշեմ անել, ուրեմն ոչ մեկի չպիտի լսեմ, եթե լսեմ չեմ կարողանա աշխատել, կշփոթվեմ:



  • Ստեղծագործական աշխատանք (4-6 նախադասությամբ) — Հավատում եմ (կամ ուզում եմ հավատալ) ինչի՞ն…
Ես հավատում եմ, որ Հայաստանում կշատանան այգիները, անտառները և այլն: Կուզեի, որ Հայաստանը նորից ծովից-ծով դառնար: Կուզեի, որ Հայաստանը դառնա աշխարհի ամենա մեծ երկիրը և բոլոր մարդիկ ուրիշ երկրներից գան Հայաստան:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...