Monday, September 19, 2016

Վառելանյութեր



Վառելանյութերն այրվող նյութեր են, որոնց այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն: Վառելանյութեր են քարածուխը, նավթը, գորշ ածուխը, բնական գազերը, թերթաքարերը, տորֆը, փայտը, բուսական թափոնները և այլն: Դրանք օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է: Քարածխի և նավթի հանածոները հայտնի են եղել դեռևս հին ժամանակներում, սակայն, որպես վառելանյութ, դրանք օգտագործվել են XIX դարի կեսերից: Անցյալում ջերմություն ստանալու նպատակով այրում էին փայտ, բուսական թափոններ (ծղոտ, ունդակեղև), գոմաղբ, որոնք փոքր ջերմատվության և սահմանափակ քանակության պատճառով աստիճանաբար փոխարինվեցին այլ վառելանյութերով:
Ըստ ագրեգատային վիճակի՝ տարբերում են պինդ, հեղուկ և գազային վառելանյութեր, ըստ ծագման՝ բնական և արհեստական: Բնական վառելանյութեր են քարածուխը, նավթը, տորֆը և այլն: Արհեստական վառելանյութերն ստացվում են բնական վառելանյութերի ջերմային և քիմիական մշակմամբ:
Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա ստանալու նպատակով:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...