Wednesday, October 12, 2016

Ընտրությամբ գործունեություն․ դաս 4



Image result for թվեր
Խնդիր 1. Տատիկի ապրած տարիների քանակը հավասար է թոռնիկի ապրած ամիսների քանակին, իսկ նրանց տարիքների գումարը 78 է: Քանի՞ տարեկան է տատիկը:
1) 70 2) 39 3) 72 4) 68
Խնդիր 2. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:
1) 22 2) 10 3) 18 4) 20
Խնդիր 3. Ո՞րն է ամենամեծ քառանիշ թիվը, որի թվանշանների գումարը պարզ թիվ է:
1) 995 2) 9994 3) 9998 4) այլ թիվ:
Խնդիր 4. Քանի՞ բաժանարար ունի 2520 թիվը:
1) 6 2) 12 3) 28 4) 48
Խնդիր 5. Քանի՞ հատ պարզ թիվ կա, որոնք հանդիսանում են և՛ 3960-ի բաժանարար և՛ 315-ի:
1) 1 2) 2 3) 3 4) 6
Խնդիր 6. Որևէ ամսում կա երեք հատ զույգ ամսաթվով կիրակի: Շաբաթվա ի՞նչ օր է այդ ամսվա 12-ը:
1) երեքշաբթի 2) չորեքշաբթի 3) ուրբաթ 4) հնարավոր չէ ասել
Խնդիր 7. Նվազագույնը քանի՞ հատ 9սմ երկարությամբ թել է պետք իրար հանգուցել, որպեսզի ստանանք առնվազն 1մ երկարությամբ պարան, եթե ամեն միացման կետում հանգույց անելիս թելերից յուրաքանչյուրը կարճանում է 1սմ-ով:
1) 12 2) 13 3) 14 4) 15

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...