Tuesday, October 11, 2016

Համո Սահյանի բանաստեղծոււթյուններ

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:
Առաջադրանքներ
  • Ինչպե՞ս ես տեսնում ընդգծված արտահայտություն-պատկերները:
Ամպը կախվել է ամպից
Ամպերն այնքան խիտ ու մուգ են, որ կածես կախվել են իրարից:

Ուշաթափվել է առուն
Առուն չի հոսում, կանգ է առել:

Քամին փշաքաղվել է
Քամին իր փչաց սառը օդից մրսում է և փշաքաղվել է:

Արյունաքամ կլինի ամպը

  • Փորձիր ներկայացնել թռչունի մտորումները (ում և ինչու, չգիտե, բայց սպասում է…)
Թռչունը մրսած կանգնած էր մի տեղ և սպասում էր, բայց նա էլ չգիտեր, թե ում է սպասում:

No comments:

Post a Comment