Thursday, October 13, 2016

Համո Սահյանի բանաստեղծություններ

Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:
Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:
Ելավ քամին քարայրից,
Է՜խ, դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.
Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի…
Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:
Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից…
Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:
Առաջադրանքներ
Ընդգծված պատկերները նկարագրել:
Հոգնած ամպի մի պատառ ավանդեց հոգին
Բոլորից հիասթափված մի ամպ ոչնչացավ:
Մոլորակներ թափվեցին քարերի վրա:
Ամպը ոչնչացավ փոքր գնդիկներ թափվեցին քարերի վրա:
Քամին գիժ քուռակ
Հրճվեց, թրջվեց, փռշտաց ու նորից պարեց:
Հրճվեց, թրջվեց նույնիսկ հիվանդացավ, բայց ուրախ է, որ նորից արև կբացվի:
Մոլորված ամպից
Նորածին ամպ, որը չգիտի թե ուր գնա:

Անձրևից հետո… — ստեղծագործական աշխատանք:

Ես շատ եմ սիրում անձրևից հետո դուրս գալ բակ, որովհետև ծիածանն է դուրս գալիս, իր յոթ գույներով: Անձրևի ժամանակ ոչ մի մարդ չկա դրսում, որովհետև շատ ցուրտ է: Միևնույն է ես մեկ-մեկ դուրս եմ գնում, որովհետև ես սիրում եմ անձրևի տակ ման գալ: Ես նույնիսկ անձրևանոցով դուրս չեմ գնում, որովհետև ջուրը կաթկթում է վրաս և ես դա շատ եմ սիրում: 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...