Tuesday, November 1, 2016

Հոկտեմբերյան ֆլեշմոբի երկրորդ մակարդակ

1. Նարեկն ազատ վանդակները լրացրեց այնպես, որ բոլոր տողերով, սյուներով ստացավ ճիշտ հավասարություն: Հաշվի՛ր վանդակներում տեղադրված թվերի գումարը, եթե Նարեկը ազատ վանդակներից մեկում օգտագործել է 0 նիշը:

23
2. Եթե սովորողները այգում նստարաններին տեղավորվեն երեքական, ապա երկու նստարան կավելանա, եթե նստեն երկուական, ապա 7 սովորողներ տեղ չեն ունենա նստելու: Քանի՞ սովորող և քանի՞ նստարան կար այգում:



Your answer
3. Մարին օգտագործելով միայն 0, 2, 3, 7 թվանշանները(կարելի է կրկնել), գրեց բոլոր այն թվերը, որոնք փոքր են 272-ից և թվանշանների գումարը կենտ է: Քանի՞ թիվ գտավ Մարին:

Your answer
4. Աննան հարցրեց պապիկի տարիքը: Պապիկը պատասխանեց, որ եթե իր տարիքը 6 անգամ փոքրացնեն և էլի հանեն 6 տարի, ապա կստացվի 6: Գտնի՛ր պապիկի տարիքը:

72
5. Վեց տարբեր քարտերի վրա գրված են 315, 41, 6, 7, 63, 2 թվերը: Այդ քարտերը դասավորելով իրար կողք ստացիր հնարավոր ամենամեծ 10-անիշ թիվը:

7663413152
6.Սաթենիկը ցանկանում է 22×15 չափանի տախտակից կտրել հնարավորինս շատ քանակությամբ 3×5 չափանի ուղղանկյուններ: Քանի՞ ուղղանկյուն կարող է կտրել Սաթենիկը:

22
7. Կարինեն մի քանի թիվ գրեց թղթի վրա, հետո թուղթը շրջեց, նկատեց, որ այդ թվերը չեն փոխվում, օրինակ` 69, 88 և այլն: Այդպիսի թվերը անվանեց «Յուրահատուկ»: Քանի՞ քառանիշ «Յուրահատուկ» թիվ կա(յուրահատուկ թվերը փնտրելիս օգտագործիր 0, 1, 6, 8, 9 թվերը ):

18
8. Վերականգնի՛ր հավասարությունը` փոխարինելով աստղանիշերը թվանշաններով: Ի՞նչ թիվ է արտադրյալը: *71 x * = 20*3

671*3=2013
9. Գտի՛ր այնպիսի երկնիշ թիվ, որին գումարելով իր թվանշանների գումարը, ստացվում է 100:

86
10. Ուղղանկյունը բաժանված է 7 քառակուսիների, ինչպես պատկերված է նկարում: Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է, որ փոքր կողմով քառակուսիների կողմի երկարությունը 6 է:



Your answer

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...