Tuesday, November 8, 2016

Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ

Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ,

Այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Նա դասավանդում էր բարձրագույն ուսումներ, հռետորություն, քերթողություն, իմաստասիրություն, աստվածաբանություն և այլն: Ոչ մի ուսուցիչ նրա պես հստակ և գրավիչ չէր, որ իր աշակերտների ուշադրությունը իրեն ձգեր:

Լրացուցիչ առաջադրանք

Առաջին հոդված — ներկայացրեք ձեր շրջապատից մեկին, որին համարում եք առաջնորդ, և փորձեք համեմատել` ինչով են նման Սեբաստացուն, որն է առաջնորդ լինելու իրենց գաղտնիքը (եթե կա այդպիսին): Ներկայացրեք զրույցը հոդվածի տեսքով, հնարավորության դեպքում նկարահանեք կամ ձայնագրեք հարցազրույցը:

Ես Մխիթար Սեբաստացուն նմանացնում եմ իմ մայրիկին, որովհետև իմ մայրիկն էլ է ուսուցիչ: Իմ մայրիկը ինձ շատ է օգնում, որ ես իմ դասերը ճիշտ անեմ:  Մայրիկս նաև կարողանում է ռուսերենից տարբեր թարգմանություններ անել: Նա նաև շատ խելացի և աշխատասեր է: Մինչև իր գործերը չանի, ուրիշ բաներով չի զբաղվում: Նա աշխատում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Նոր դպրոցի 5 տարեկանների խմբում: Ես իմ մայրիկին շատ եմ սիրում և ես նրան համարում եմ իմ առաջնորդ: 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...