Friday, January 13, 2017

Իմ գիտագործնական հավաքի թեման

Բարև ձեզ, ես Մարիամ Հովհաննիսյանն եմ, Միջին դպրոցի 6-1 դասարանից: Մեր հայերենի ուսուցչուհու բլոգում կան տարբեր բառարանների հղումներ, որոնցից մենք շատ ենք օգտվում։ Կան հայերենից տարբեր լեզուներ թարգմանելու բառարաններ, բացատրական բառարաններ, հականիշ-հոմանիշների բառարաններ, ուղղագրական բառարաններ և դարձվածքների բառարաններ։ Քանի որ մենք ամեն շաբաթ ունենում ենք թարգմանական աշխատանքներ շատ ենք օգտվում թարգմանական բառարաններից: Բառարանների հետ կապված նաև բառախաղեր ենք անցկացնում: Ընտրում ենք որևէ տառ, փորձում ենք հիշել այդ տառերով բառեր և այդ բառերի ուղղագրությունն ու բացատրությունը: Բաժանվում ենք խմբերի և սկսում ենք բառային խաչբառեր լուծել, այն խումբը, որը կարողանում է ճիշտ մինչև վերջ լուծել բառախաղը, այդ խումբը այդ օրը տնայինները չի կատարում: Այդ բառախաղերով մենք շատ բառեր ենք սովորում, որոնք մենք չգիտեինք:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...