Monday, January 30, 2017

Տնային աշխատանք․մայրենի․


1) Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:


2Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

3Դեռեւս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:

4) Մայիսին Լազարյան ճեմարանի 6-րդ դասարանի սան Վահանը դժվարությամբ միջոցներ է հայթայթում եւ գալիս է տեսնելու հիվանդ մորը:

  •  <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուից ընտրությամբ սովորում եք մեկ բանաստեղծություն:

Գարնան լուսե ամպի նման
Գարնան լուսե ամպի նման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժպիտ իմ հոգուն։
Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։
Դրոշմել ես բոցե կնիք
Մեռած իմ հոգում.
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն…


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...