Friday, February 24, 2017

Տեքստային աշխատանք

Տեքստային աշխատանք
Ճապոնացի մեծ ռազմիկ Նոբունագան որոշեց գրոհել հակառակորդին, թեև թշնամիները տասն անգամ շատ էին: Նա գիտեր, որ կհաղթի, բայց նրա զինվորները կասկածում էին:
Ճանապարհին նա կանգ առավ սինտոիստական սրբատեղի մոտ և ասաց մարդկանց.
-Սրբատեղին մտնելուց հետո ես մետաղադրամով վիճակ կգցեմ: Եթե արծիվ ընկնի, մենք կհաղթենք, եթե գիր` կպարտվենք: Ճակատագիրը մեզ իր ձեռքում է պահում: Նոբունագան մտավ սրբատեղին և լուռ աղոթեց: Դուրս գալով` նա մետաղադրամը վեր նետեց: Արծիվ ընկավ: Նրա զինվորներն այնպես էին նետվում մարտի, որ հեշտությամբ հաղթեցին ճակատամարտում:
-Ոչ ոք չի կարող փոխել ճակատագիրը, — ասաց նրան ծառան ճակատամարտից հետո:
— Իհարկե չի կարող, — պատասխանեց Նոբունագան` ցույց տալով մետաղադրամը… Շարունակիր մեկ նախադասությամբ… այդ կոպեկի երկու երեսն էլ, եթե արծիվ չլիներ, հնարավոր կլիներ ճակատագիրը փոխել։
  1. Լրացրու բաց թողած տառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
գրոհել- Հարձակվել
թեև- Թեպետ
թշնամի-հակառակորդ
կասկածել- Տարակուսել
պարտվել- պարտություն կրել
լուռ- Անձայն
մարտ- ճակատամարտ
հեշտություն-Դյուրություն
իհարկե-Անշուշտ

  1. Մետաղադրամի անունից պատմիր առակը:
Ճապոնացի մեծ ռազմիկ Նոբունագան որոշեց գրոհել հակառակորդին, թեև թշնամիները տասն անգամ շատ էին: Նա գիտեր, որ կհաղթի, բայց նրա զինվորները կասկածում էին:
Ճանապարհին նա կանգ առավ սինտոիստական սրբատեղի մոտ և ասաց մարդկանց, որ ինձ վեր կնետի, որպեսզի տեսնի ով է հաղթելու։ Եթե ընկնի արծիվ՝ կհաղթեն, եթե գիր՝ կպարտվեն։ Ճակատագիրը մեզ իր ձեռքում է պահում: Նոբունագան մտավ սրբատեղին և լուռ աղոթեց: Դուրս գալով` նա ինձ վեր նետեց: Արծիվ ընկավ: Նրա զինվորներն այնպես էին նետվում մարտի, որ հեշտությամբ հաղթեցին ճակատամարտում:
-Ոչ ոք չի կարող փոխել ճակատագիրը, — ասաց նրան ծառան ճակատամարտից հետո:
— Իհարկե չի կարող, — պատասխանեց Նոբունագան` ցույց տալով ինձ…

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...