Tuesday, February 28, 2017

Տնային աշխատանք․մայրենի․

Գլուխ երրորդ
  • Առանձնացրու ամենատպավորիչ հատվածը. հիմնավորիր:
Ինձ համար ամենատպավորիչ հատվածն այն է, որ արքայազնը ուշադիր լսում էր այդ տղային և նույնիսկ ուզեց, որ գոնե մեկ օրով լիներ նրա նման։ Արքայազնը լինելով այդքան հարուստ ուզում էր լինել այդ աղքատ տղայի նման և լինել նրանց փողոցում։

  • Բոլոր հայրերն իրար նման են — ինչպես ես հասկանում այս արտահայտությունը:
Նա ուզում է ասել, որ բոլոր հայրերն էլ չար են, բայց ես համաձայն չեմ այս խոսքի հետ, որովհետև կան շատ հայրեր, որոնք չար չեն։ Իմ հայրիկը չար չէ, և ես դրա համար շատ ուրախ եմ։

  • Երանի՜ աղքատին, երանի՜ արքայազնին — ինչի՞ համար:
  • Ստեղծագործական — Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր… (Ինչո՞վ եք գոհանում, ինչն է ձեզ պակասում, ինչն եք կարևորում, ինչը չեք գնահատում…)
 Կան շատ մարդիկ, ովքեր շատ հարուստ են, բայց ուզում են էլի ու էլի հարստանալ։ Ես համամիտ չեմ այդ հարուստ մարդկանց հետ, որովհետև պիտի բավարարվես քո ունեցվածքով, ոչ թե փորձես այնպես անել, որ դու լինես ամենահարուստ մարդը։ Պիտի օգնես աղքատ մարդկանց, որ գոնե մի քիչ գումարի կարիք չզգան։ Կան շատ մարդիկ, ովքեր աղքատ են, բայց փորձում են բավարարվել իրենց ունեցածով։ Ես համաձայն եմ այդ մարդկանց հետ, որովհետև պիտի բավարարվես քո ունեցածով։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...