Sunday, February 5, 2017

Համատեղ աշխատանքի խնդիրներ




Խնդիր 1 Երբ Անուշը դպրոց է գնում ոտքով և վերադառնում ավտոբուսով, ամբողջ ճանապարհի վրա ծախսում է 1 ժամ 20 րոպե։ Երբ նա այդ նույն ճանապարհը գնում և վերադառնում է ավտոբուսով, ծախսում է  40 րոպե։ Անուշը քանի՞ րոպե կծախսի ճանապարհի վրա, եթե գնա և վերադառնա ոտքով։


2 ժամ




Խնդիր 2 Մայրուղու եզրին իրարից հավասար հեռավորությունների վրա տեղադրված են լուսացույցեր։ Տուրիստական ավտոբուսը առաջինից մինչև  չորրորդ լուսացույցը անցնում է  12 վարկյանում :Քանի՞ վարկյանում ավտոբուսը կանցնի առաջինից մինչև 16-րդ լուսացույցը, եթե  նրա արագությունը մնա անփոփոխ։


60 վարկյան


Խնդիր 3 10 կարկանդակ պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է կես ժամ ժամանակ, իսկ Մերիին`  40 րոպե։ Գոռը պատրաստ է մեկ ժամում ուտել 10 կարկանդակ։ Մայրիկն ու Մերին անդադար պատրաստում են, իսկ Գոռը՝ անդադար ուտում։ Գործընթացի սկզբից քանի՞ րոպե անց սեղանին կմնա ուղիղ 50 հատ կարկանդակ:


2 ժամ


Խնդիր4 1-ից մինչև 39 թվերի արտադրյալին գումարել են 68 և արդյունքը բաժանել են 8-ի։ Ի՞նչ մնացորդ են ստացել։


4 մնացորդ


 Խնդիր 10-ից մինչև 100 բնական թվերը գրելիս քանի՞ անգամ է   օգտագործվում  4 թվանշանը։


10 հատ



Խնդիր6 Երկու գյուղացին միասին ամբողջ բերքը կարող են հավաքել 12 օրում։ Նրանք միասին 8 օր աշխատեցին, հետո առաջին գյուղացին արդեն հավաքածը բերեց քաղաք վաճառելու, և երկրորդը միայնակ 7 օրում ավարտեց բերքահավաքը։ Գյուղացիներից յուրաքանչյուրը միայնակ քանի՞ օրում կարող է հավաքել ողջ բերքը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...