Tuesday, February 14, 2017

Թումանյանական փաթեթ


Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: 
Առաջին հեքիաթ



Այս հեքիաթի իմաստն այն է, որ կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։


Իմ կարծիքով․․․

Պետք չէ հափշտակել ինչ-որ մեկի գտած ոսկին, որովհետև այդ մարդն իր աշխատանքի շնորհիվ է ստացել այդ ոսկին։ Ես համաձայն  եմ այս խորհրդի հետ։ Ես նույնպես օգտվում եմ այս խորհրդից։ Ես ոչ մի անգամ աչք չեմ դնում ուրիշի վաստակածի վրա, որովհետև ես իրավունք չունեմ այդ ամենն անելու։ Իմ շրջապատում նույնպես այդպես է։ Երբ որ ես ինչ-որ աշխատանք եմ անում, ինձ շատ ուրախ եմ զգում, հա՛մ նրա համար, որ օգնեցի ուրիշներին, հա՛մ նրա համար, որ ես կարողացա անել այդ աշխատանքը։ Ուրախությունից ավելի լավ ոսկի աշխարհում չկա։


Երկրորդ հեքիաթ

Անբան Հուռին


Իմ կարծիքով․․․

Ես չեմ սիրում անբան մարդկանց, բայց այս հեքիաթի հերոսը իր անբանությամբ ամուսնացավ մի հարուստ տղայի հետ։ Դարձավ հարուստ և այնտեղ էլ գործ չէր անում։ Ես չեմ օգտվում այս խորհրդից, որովհետև մարդ իր անբանությամբ, ոչ մի բանի չի կարող հասնել։ Իմ շրջապատում նույնպես այդպես է։ Բոլորը շատ աշխատասեր են մայրիկս, հայրիկս, պապիկս, տատիկս և այլն։


Երրորդ հեքիաթ




Պետք չէ թերագնահատել աղքատ մարդկանց, որովհետև օրինակ՝ այս հեքիաթում հերոսներից մեկը, աղքատ մարդ էր։ Նա կարողացավ խաբել թագավորին և ստանալ ոսկի։ Կան աղքատ մարդիկ, որոնք մյուսներից ավելի խելացի ու խորամանկ են։ Նա շատ եսասեր մարդ էր։ Թագավորը շատ ժլատ մարդ էր դրա համար էլ նա ունեցավ գումարի կորուստ։











Չորրորդ հեքիաթ


Պոչատ աղվես




Այս հեքիաթից ես հասկացա, որ պետք չէ ժլատություն անել։ Պետք է օգնել մյուսին, որպեսզի կարողանա իր սխալը ուղղել և այլևս այդպիսի բաներ չանել։




Հինգերորդ հեքիաթ

Անհաղթ աքլորը



Այս հեքիաթի իմաստն այն է, որ պիտի չվախենաս քո կարծիքն արտահայտելիս, պիտի լինես լավատես, քաջ։ Այս հեքիաթի հերոսը այդպիսին էր։ Պիտի փորձես լինել միշտ առաջինը։ Ես համաձայն եմ աքլորի հետ։ Ես նույնպես փորձում եմ լինել միշտ առաջինը։


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...