Friday, March 10, 2017

Դասարանական աշխատանք․ մայրենի․

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
*
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:
Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:
Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:
Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:
Առաջադրանքները.
  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել, վարդե շրթեր, կրակ սրտեր բառերն ու արտահայտությունները:

դյութել-կախարդել
վարդե շրթեր-վարդագույն շրթունքներ
կրակ սրտեր- սիրտ, որտեղ վառվում է կրակ, ուրախ ես

  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:

ջինջ օրեր- պարզ օրեր
թովիչ լեզու-գրավիչ խոսք

  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:

Առաջին բանաստողծությունում շատ ուրախ տրամադրություն է։ Բոլորն ուրախ են։ Երկրորդ բանաստեղծությունում այդքան էլ ուրախ չէ տրամադրությունը։ Ինձ դուր եկավ առաջին բանաստեղծությունը, որովհետև ես գարունը սիրում եմ և սիրում եմ, որ գարնանը միշտ ուրախ լինես, ինչպես առաջին բանաստեղծությունում է։ Ոչ, թե տխուր, ինչպես երկրոորդ բանաստեղծությունում է։

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:



  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց…


Դուրս եկեք փողոց․․․

Արդեն գարուն է, բայց մարդիկ նստում են տանը և դուրս չեն գալիս։ Պետք չէ այդպես անել, որովհետև երեք ամիս դրսում ցուրտ է եղել, ոչ մեկ դրսում չի եղել, դրսում տիրել է տխրություն։ Շատ մարդիկ նույնիսկ այդ տխրության համար դուրս չէին գալիս։ Մի մասն էլ ասում էր, որ դրսում ցուրտ է։ Բայց քանի որ արդեն գարուն է պետք է դրսում լինես։ Արդեն տաք է։ Այն մարդիկ, ովքեր դրա համար դուրս չէին գալիս, հիմա կարող են դուրս գալ։ Այն մարդիկ, ովքեր տխրության համար դուրս չէին գալիս, հիմա նրանք էլ կարող են դուրս գալ։ Գարունն ամբողջ երկրագնդին բերում է ուրախություն։ Նաև գարունը մարդուն է բերում ուրախություն, որովհետև ձմռանը նրանք դուրս չեն եկել և չեն շփվել մարդկանց հետ։ Բայց քանի որ հիմա գարուն է, բոլորը դրսում են, շփվում են միմյանց հետ և շատ ուրախ են։ Ես ընդամենը կասեմ ձեզ՝ դուրս եկեք փողոց։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...