Thursday, March 9, 2017

Դասարանական աշխատանք․ մայրենի․

Հնչում են օրերը…

Բացատրիր բոսոր, ղողանջ, հրե, հրկեզ, գալիք բառերը:

Բոսոր- Դեղնին տվող կարմիր, ծիրանագույն
ղողանջ- Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն
հրե- Հրի, կրակի, հրեղեն
հրկեզ- Հուր, կիզիչ ջերմություն, տապ, շոգ
գալիք- Ապագա

Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Իմ կարծիքով, այս արտահայտությունը նշանակում է, որ մարդ այդ օրը լինում է ուրախ, որ այդ օրը լավ բաներ են եղել և նա ուրախացել է դրանից։
Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Իմ կարծիքով, հա՛մ, ուրախ է, հա՛մ, էլ տխուր է։
Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

Կրակ կա սրտիս մեջ

Իմ սրտում կրակ կա, երբ ես ուրախ եմ լինում։ Կան մարդիկ, ովքեր այս արտահայտությունն ասելիս ուրիշ բան են հասկանում, բայց իմ կարծիքով, դա նշանակում է, որ դու այդ օրը ուրախ ես, քեզ շատ բաներ են դուր եկել այդ օրը և սրտիդ կրակն ավելի ու ավելի է շատացել։ Իմ կյանքում այդպիսի օրեր շատ են լինում։ Երբ սրտումդ կրակ կա ուզում ես մի լավ հետաքրքիր բան անել և ամբողջ երկրագնդին հայտնել, որ դու այդ օրը շատ ուրախ ես։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...