Wednesday, April 12, 2017

Մայրենի

Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են:
1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
  • Կարդացեք ծնողների կամ տատիկ-պապիկների համար, զրուցեք այս թեմայի շուրջ: Զրույցը կամ ձայնագրեք, կամ պատումով ներկայացրեք բլոգում:
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
  • Հնարավորինս մանրամասն ներկայացրեք ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:
2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Ինձ համար երկիրը բաժանվում է երկու մասի՝ մութ ու լույս, բայց ոչ թե երկիրը այլ մարդիկ։ Կան լուսավոր մարդիկ, ովքեր բարի են, խելացի են, օգնում են բոլորին, լավ գործեր են անում մարդկանց ու երկրի համար, հոգատար են բոլորի հանդեպ։ Բայց կա նաև մարդկային մյուս տեսակը՝ մութ մարդիկ։ Ովքեր չար են, անգրագետ են, ագահ են, բոլորի համար վատ բաներ են անում և ուզում են, որ միայն իրենց համար լավ լինի։ Այդպիսի մարդիկ ոչ ոքի մասին չեն մտածում։ Իմ կարծիքով լավ է մարդկանց լույս տեսակը, որովհետև նրանք լավ բաներ են անում, իսկ  դրանից բացի ուրիշ ինչ է հարկավոր երկրագնդին։ Հիմա պատմեմ իմ մութ ու լույս կողմերի ու աշխարհի մասին։ Իմ ամենամութ կողմն այն է, որ ես մթությունից շատ եմ վախենում։ Իմ կարծիքով մթությունում կա լավ ու վատ գաղտնիքներ։ Գաղտնիքի մեջ կան լավ ու վատ բաներ։ Լավն այն է, որ ունես հետաքրքիր երազանքներ, որոնք դու ուզում ես անպայման իրականացնել։ Չնայած այս ամենը նաև մտնում էլ լույս կողմերի մեջ։Բայց մյուս տեսակը՝ վատ երազանքները, նախընտրում են մութ աշխարհի մարդիկ, ովքեր ունեն միայն վատ երազանքներ։ Ինձ համար ամենալույս կողմն այն է, որ ես շատ հետաքրքրասեր եմ, սիրում եմ մաթեմատիկական խնդիրներ, հետաքրքիր հեքիաթներ և անգլերենի վարժություններ։ Այս ամենը շատ մտածել է պահանջում։ Եթե կարողանաս այդքան անել, դու կդառնաս խելացի, իսկ խելացի լինել, լույս կողմի ամենալավ բանն է։ Պետք էլ լինել հա՛մ լույս, հա՛մ մութ, որովհետև երկուսն էլ լավն են, երկուսի մեջ էլ լավ ու վատ բաներ կան։
  • Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...