Tuesday, April 18, 2017

Լուսաբաց

Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:                                                                                                            
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

  • Լույսն ու սարը… հավքն ու ծառը… քարայծն ու քարը… արևն ու ծաղիկը․․․ մեղուն ու ծաղիկը․․․շարունակեք:
  • Լուսաբացին բնության սարսուռը ի՞նչ կարող է խորհրդանշել:
Ձյան ծածկոցից կարող է բնությունը սարսուռ զգալ։
Թեթև անձրևից կարող է բնությունը սարսուռ զգալ։
Թեթևակի քամուց կարող է բնությունը սարսուռ զգալ։

  • Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:
Իմ կարծիքով քարերի տակից դուրս կգա Հովհաննես Այվազովսկին իր գեղեցիկ ու ծովային նկարներով։ Նա ծովանկարիչ է։ Նրա նկարները կապված են բնության մի մասի հետ։ Դրա համար էլ ես վերձրել եմ նրան։

  • Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագներից պատմիր — ստեղծագործական աշխատանք:

Ես լուսաբաց շատ եմ սիրում։ Լուսաբացն ամենագեղեցիկ տեսարանն է։ Կարմիր, դեղին, ոսկեգույն, նարնջագույն գույներով։ Ես ամեն օր տեսնում եմ լուսաբացը և փորձում եմ այնպես անել, որ ոչ մի լուսաբաց չկորցնեմ։ Ինչպես կարելի է չնկատել և չսիրել այդ գեղեցիկ ու հիասքանչ պատկերը, որն ինձ համար ամենագեղեցիկն է։ Լուսաբացին նայելով ես հանգստանում եմ։ Ինձ այդ գույներն են հանգստացնում։ Այդ գույները կարծես խաղաղություն ու պարզություն լինեն, որոնց նայելով դու հանգստանում ես և այդ պահից ոչ մի անհանգստություն չես ունենում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...