Thursday, April 20, 2017

Ամպրոպից հետո

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
  • Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում

Իմ կարծիքով այստեղ ճիշտ է նկարագրված, որ ամպրոպից հետո երկինքն ավելի կապույտ է լինում։ Ամպերը հանգստանում է և դառնում մի պարզ ու կապույտ պատկեր։ Խոտերն ավելի կանաչ են լինում, խոտերն էլ են հանգստանում և ծաղկում են ավելի կանաչ, գեղեցիկ ու հանգիստ։

  • Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:
Օրինակ՝ ամպը։ Ամպը ամպրոպի ժամանակ անհանգիստ է լինում։ Երբ ամպրոպը վերջանում է, ամպը հանգստանում է և մտածում է, որ էլ ամպրոպ չի լինի և նա հանգիստ կլինի։ Ամպրոպը շատ է փոխում բնութունը։

  • Մարդու կյանքում ի՞նչը կարող է դառնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:
Մարդու կյանքում ամպրոպ կարող են լինել վատ բաները, դժբախտ պատահարները։ Վատ բաներն ունեն մռայլություն, ամպրոպն էլ ունի մռայլություն։ Դրա համար այդ երկուսը նման են իրար, բայց միայն մարդու մոտ է այդպես։

  • Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:
Image result for ամպրոպ

Ամպրոպի ժամանակ ես շատ տխուր եմ լինել, բայց հենց բացվում է արևը շատ եմ ուրախանում։ Ամպրոպն ամբողջ աշխարհին էլ է բերում մռայլություն և տխրություն, բայց ամպրոպից հետո բոլորն ուրախանում են։ Ամպրոպից հետո նաև բնությունն է հանգստանում և սկսում ծաղկել ավելի ու ավելի գեղեցիկ և դա նաև մարդկան է ուրախություն բերում։ Բոլորը գնում են դուրս այդ թարմ բնության հոտը շնչելու, հանգստանալու և ուրախանալու։ Ես էլ եմ այդպես անում ամպրոպից հետո ուրախ-ուրախ դուրս եմ գնում։ Ամպրոպը մարդկանց վատ բաներ է բերում։ Բայց ամպրոպից հետո ավելի լավ է լինում, քան ամպրոպից առաջ էր։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...