Tuesday, April 4, 2017

Իմ ուսումնառության պայմանագիրը

Ո Ւ Ս Ո ՒՄ Ն Ա ՌՈ ՒԹ Յ ԱՆ ՊԱ3ՄԱ Ն Ա Գ Ի Ր N 6-0
2016-2017 ո ւ ս տար ի
2016 հուլիսի 07 _______ Ք. Երևան
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ուսումնառության պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր ) կնքում են ՀՀ ԿԳՆ (այսուհետ` Նախարարություն)
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կրթահամալիր ) Միջին դպրոցի (այսուհետ`
Դպրոց ), ի դեմս տնօրեն (այսուհետ՝ Տնօրեն ) Մարգարիտ Սարգսյանի, ով գործում է կանոնադրության համաձայն,
6-րդ դասարանի սովորող (այսուհետ` Սովորող ) Մարիամ Հավհաննիսյանի օրինական ներկայացուցիչը` Լիլիթ
Սահակյանը (այսուհետ՝ Օրինական ներկայացուցիչ) , որպես Սովորողի կրթության պատասխանատուներ
(այսուհետ՝ Կողմեր ), Սովորողի կրթությունը Կրթահամալիրում և Դպրոցում կազմակերպելու համար։
Պայմանագիրը նախատեսված է Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք), Կրթահամալիրի
կանոնադրությամբ, Դպրոցի կանոնադրությամբ, ուսումնական պլանով և կազմված է Նախարարի 26.12.2009թ. N
1105-Ն հրամանով հաստատված օրինակելի պայմանագրի հիման վրա:



1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
1. Օրենքով սահմանված կարգով Կրթահամալիրում իրականացվում է «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային
կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր ): Ծրագիրն ապահովում է կրթություն բոլորի համար, Օրենքով
երաշխավորված` հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը,
շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը Սովորողի զարգացման
մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին։ Ծրագիրն ուղղված է նաև
ստեղծագործական աշխատանքի խթանմանը, Սովորողի վերլուծական, քննադատական մտածողության,
գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման
ունակությունների զարգացման առաջնայնությանը, հանրակրթության որակի շարունակական բարելավմանը:
2. Դպրոցը Կրթահամալիրի մասնաճյուղ է և իրականացնում է հեղինակային կրթական ծրագիրը 6-8-րդ
դասարաններում։
3. Դպրոցն իրականացնում է.
ա) անվճար հանրակրթություն` պետական չափորոշչով,
բ) կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված լրացուցիչ (վճարովի) կրթական ծառայություններ
(այսուհետ` լրացուցիչ ծառայություն), որոնք են.
 ամենօրյա ուսուցման կազմակերպում անհատական թվային միջոցով, ուսումնական տարածքում անլար
համացանցով.
 ուսուցման մեջ, այդ թվում` լրացուցիչ կրթության, կայքերի, դասավանդողների և սովորողի անհատական և
խմբային ուսումնական բլոգների, էլեկտրոնային օրացույց-օրագրերի, էլեկտրոնային փոստերի գործածում.
 ուսումնական կաբինետում, լաբորատորիայում, ընթերցարանում էլեկտրոնային գրատախտակի,
տեսապրոյեկտորի, էլեկտրոնային գրիչների և թվային այլ միջոցների կիրառում.
 Սովորողի ընտրությամբ դասընթացի, ակումբային գործունեության կազմակերպում 12-22 հոգիանոց
խմբերով.
 Սովորողի սպասարկում` որպես մեդիագրադարանի, գրադարանի, ընթերցարանի բաժանորդի.
Կրթահամալիրի, դպրոցի թվային և ուսուցման այլ միջոցներից ուսումնական նպատակով անարգել
օգտվելու հնարավորություն.
 5-րդ դասարանից ֆիզիկական կուլտուրայի կազմակերպում՝ որպես սովորողի ընտրած մարզաձև-
ակումբային գործունեություն.
 ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով հեռավար, տնային ուսուցման ձևերի, ընտանեկան
նախագծերի կիրառում.
 ուսումնական պլանով, Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ընդհանուր
պարապմունքների, ֆլեշմոբների, ստուգատեսների, փառատոների, նախագծերի, տոների, ուսումնական
ճամբարների կազմակերպում.
 կրթական ծրագրով նախատեսված ուսումնական այցելությունների և հայրենագիտական
ճամփորդությունների կազմակերպում սահմանված կարգով.
 սահմանված կարգով՝ Սովորողի անհատական պահարան, հեծանիվների կայանատեղի.
 Սովորողի ուսումնական գործունեության, այդ թվում` լրացուցիչ կրթության, մասին ամբողջական
ամենօրյա տեղեկատվություն համացանցի միջոցով.
 Օրինական ներկայացուցչին իր պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ
մեդիահմտությունների ուսուցում.
 ուսումնական նյութական միջավայրի բարելավում և համապատասխանեցում հեղինակային կրթական
ծրագրի, կրթության անհատականացման, ներառող լինելու պահանջներին.
գ) սահմանված կարգով՝ լրացուցիչ այլ կրթական վճարովի ծառայություններ։
2
2. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ուսումնական պլանին համապատասխան, Սովորողի` սահմանված
կարգով հաստատվող տարեկան ուսումնական պլանի (Պայմանագրի հավելված), կրթահամալիրի
ուսումնական օրացույցի հիման վրա։
2. Սովորողի ընդունելությունը Դպրոց իրականացնում է Տնօրենը` Սովորողի, Օրինական ներկայացուցչի
բանավոր դիմումի և Պայմանագրի հիման վրա, սահմանված կարգով, տեղեկացված սովորողի ազատ
ընտրությամբ։ Օրինական ներկայացուցիչը Դպրոց է ներկայացնում Օրենքով սահմանված փաստաթղթեր,
որոնց հիման վրա սահմանված կարգով վարվում է Սովորողի էլեկտրոնային անձնական գործը։
3. Դպրոցի ուսումնական խմբերը (դասարանները, ընտրությամբ և ակումբային խմբերը) կազմավորվում են
Ծրագրով սահմանված կարգերով, այդ թվում՝ նաև հեղինակային մանկավարժության ներառական ուսուցման
կազմակերպման: Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են սահմանված կարգով, ըստ
հաստատված դասացուցակի և ժամանակացույցի:
4. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցում, Կրթահամալիրի այլ կրթական օբյեկտներում, սահմանված կարգով
կազմված և հրապարակված ուսումնական օրացույցով նախատեսված ուսումնական, ռազմամարզական,
հայրենագիտական, էկոլոգիական ճամբարներում, ուսումնա-արտադրական, փորձարարական բազաներում,
ՀՀ կազմակերպություններում:
5. Սովորողը և դասավանդողը դպրոց են հաճախում անհատական ուսումնական նեթբուք-նոթբուքով-
պլանշետով կամ ուսումնական աշխատանքի պահանջներին բավարարող թվային այլ միջոցով։
6. Սովորողը և դասավանդողը Կրթահամալիրի գրադարանի բաժանորդն են, սահմանված կարգով, որպես
վճարովի կրթական ծառայություն, օգտվում են գրադարանի տպագիր և էլեկտրոնային ուսումնական
միջոցներից, նյութերից:
7. 3-րդ դասարանի վերջում սահմանված կարգով անցկացվում են Սովորողի ուսումնական գործունեության
արդյունքների ուսումնասիրություններ։ 4-րդ դասարանի վերջում Նախարարության սահմանած կարգով
անցկացվում են ստուգումներ: 9-րդ դասարանի վերջում Նախարարության սահմանած կարգով անցկացվում
են պետական ավարտական քննություններ: Ընթացիկ, ամփոփիչ ստուգումներն իրականացվում են Ծրագրով
նախատեսված ժամկետներում և սահմանված կարգով:
8. Սովորողը հանրակրթական առարկաներից, ընտրությամբ դասընթացներից, ակումբային գործունեությունից
կիսամյակային անբավարար գնահատականներ ունենալու դեպքում սահմանված կարգով ստանում և
կատարում է առաջադրանքներ, բացառիկ դեպքում սահմանված կարգով կրկնում դասընթացը:
Չառաջադիմող սովորողի Պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է ընթացիկ և կիսամյակային
առաջադիմության արդյունքներով:
9. Սովորողը սահմանված կարգով դպրոցում գործածում է իր անհատական պահարանը։
10. Սովորողը սահմանված կարգով ընդգրկվում է լրացուցիչ կրթության պարապմունքներում, երկարացված
օրվա ծրագրում:
11. Ուսումնական պլանով որոշված պարապմունքներին Սովորողի մասնակցությունը պարտադիր է:
Պարապմունքից բացակայությունը, դրա լրացումը կատարվում են սահմանված կարգով: Անհարգելի
բացակայող Սովորողի Պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է:
12. Կանոնները չպահպանելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում Օրենքով և սահմանված կարգով
սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը` ա) նկատողություն, բ)
խիստ նկատողություն:
13. Դպրոցը կարող է միակողմանի, տասն օր առաջ տեղյակ պահելով Սովորողին և Օրինական ներկայացուցչին,
սահմանված կարգով լուծել Պայմանագիրը, եթե Սովորողը, Օրինական ներկայացուցիչը չեն պահպանել
պայմանագրային դրույթները, կամ Սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի
յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ
1. Օրինական ներկայացուցիչը պարտավորվում է.
 նշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար մեկ ուստարում վճարել 130 000 (մեկ հարյուր
երեսուն հազար) ՀՀ դրամ.
 Պայմանագրով որոշված վճարումները սահմանված կարգով անել փոխանցումով` Կրթահամալիրի
հաշվարկային հաշվին. կիսամյակային՝ սեպտեմբերին և հունվարին, կամ ամսական` վճարելով 13 000
(տասներեք հազար) ՀՀ դրամ. ամսական վճարման դեպքում վճարումը կատարել մինչև տրված ամսվա
5-ը` այն հաշվով, որ առաջին հինգ ամիսների համար վճարումը կատարված լինի մինչև դեկտեմբերի 20-
3
ը, իսկ երկրորդ հինգ ամիսների համար՝ մինչև մայիսի 20-ը:
2. Ոչ լրիվ ուսումնական տարվա դեպքում ստացած կրթական ծառայությունների վճարը հաշվարկվում է
ամիսը 13 000 (տասներեք հազար) ՀՀ դրամ:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ,
օրենսդրությամբ, Դպրոցի կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ`
Կանոններ), դպրոցի կանոնադրությամբ, Պայմանագրով։
1. Տնօրենը պարտավոր է՝
1) Մինչև Պայմանագրի կնքումը Սովորողին և Օրինական ներկայացուցչին ծանոթացնել առաջարկվող
Պայմանագրին, տրամադրել կրթահամալիրի կանոնադրության, Դպրոցի կանոնադրության, Կանոնների,
Ծրագրի, Կարգերի էլեկտրոնային տարբերակները (տես mskh.am-ում).
2) Օրինական ներկայացուցչի կողմից հիմնավորված պատճառներով ժամանակավորապես հաճախել
չկարողացող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպել հեռավար կամ տնային ուսուցում.
3) Դպրոցում ուսուցումը կազմակերպել Ծրագրի պահանջներին համապատասխան` Սովորողի համար
ապահովելով Ծրագրով սահմանված գիտելիքների, կարողությունների, արժեքների ընդհանրական
որակական մակարդակը.
4) հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին՝ միաժամանակ կարևորելով
քաղաքացիական գիտակցության, հանրակրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների և
կրթության աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը.
5) ապահովել հատուկ կարիքով սովորողի ներառումը Դպրոց. կարիքին համապատասխան` հոգեբանի,
լոգոպեդի, սոցիալական մանկավարժի ծառայություն.
6) ստեղծել Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման
համար անհրաժեշտ պայմաններ.
7) ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմանները` պարտավորեցնելով Սովորողին պահպանել
անվտանգության կանոնները: Միաժամանակ իրագործել նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից
պաշտպանելու իրավաչափ գործողություններ, թմրեցնող նյութերից, ծակող, կտրող գործիքներից,
պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, և այլ բնույթի քրեածին,
հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ.
8) սահմանված կարգով ապահովել սովորողների մասնակցությունը Դպրոցի կառավարմանը`
առավելագույնս խթանելով ինքնուրույնությունը և անհատական պատասխանատվությունը։
Տնօրենի իրավունքները որոշված են Դպրոցի կանոնադրությամբ, Կանոններով, Կարգերով, ղեկավարի պաշտոնի
նկարագրով:
2. Օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝
1) Սովորողին ապահովել ուսումնական անհատական նեթբուք-նոթբուքով կամ հավասարազոր
տեխնիկական այլ միջոցով, ուսումնառության համար անհրաժեշտ գրքերով, անհատական ուսումնական,
այդ թվում՝ նաև մարզական, ճամփորդական միջոցներով, տանը՝ համացանցով, դպրոցում՝ իրերը պահելու
անհատական պահարանով.
2) ունենալ էլեկտրոնային հասցե և պատասխանել դասավանդողի, կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի
ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին, հետևել կրթահամալիրի, Դպրոցի
կայքերին, սովորողի, դասարանի բլոգներին. կոնտակտային հեռախոսահամարի, էլեկտրոնային հասցեի
փոփոխության դեպքում տեղեկացնել գրասենյակի ղեկավարին.
3) Կրթահամալիրի տնօրենի, Տնօրենի հրավերով ներկայանալ դպրոց.
4) ապահովել Սովորողի ներկայությունը ուսումնական պարապմունքներին, ուսումնական
ճամփորդություններին, ճամբարներին. Սովորողի բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել
սահմանված կարգով.
5) Սովորողի դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերն ընտանիքում լուծել
փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով Սովորողի շահերից, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվի
առնելով նրա կարծիքը, ներկայացուցչական իրավունքները չիրականացնել Սովորողի շահերին հակառակ,
հարգել սովորողի՝ Պայմանագրով որոշված պարտականությունները.
6) սահմանված կարգով հատուցել իր, Սովորողի կողմից Կրթահամալիրին հասցված վնասը.
7) Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, զենք, զինամթերք,
թունավոր, պայթուցիկ պարագաներ, առարկաներ օգտագործելուց, իրագործել մուրացկանությունից,
թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող
գործողություններ.
4
8) ծանոթանալ ներառական կրթության կազմակերպման կարգին, ընտանիքի դպրոցահասակ անդամների
կրթական կարիքը հոգալ կրթահամալիրի կրթական ծրագրերում:
3. Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի.
1) համագործակցելու Դպրոցի, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքներ կատարող
աշխատողների հետ Սովորողի կրթությունը Ծրագրով իրականացնելու համար.
2) Սովորողի ուսուցման և դաստիարակության հարցերով դիմելու Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին,
համապատասխան այլ մարմինների.
3) պաշտպանելու իր և Սովորողի օրինական շահերը Կրթահամալիրի խորհրդում, մասնաժողովում, Դպրոցի
հավաքներում, քննարկումներում, համապատասխան այլ ատյաններում.
4) մասնակցելու Կրթահամալիրի, Դպրոցի կառավարման, Ծնողական ինքնավարության մարմինների,
Կրթահամալիրում իրականացվող` մեծահասակների կրթության ծրագրերին, Կրթահամալիրի օրացույցով
անցկացվող ստեղծագործական հավաքներին, ներքին գնահատման գործընթացներին, առցանց
քննարկումներին.
5) ներդրումներ կատարելու Կրթահամալիրի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներում, այդ
թվում` ուսումնա-հայրենագիտական աշխատանք, ուսումնական ճամփորդություն, ստեղծագործական,
հայրենագիտական, էկոլոգիական ճամբարներ, սովորողների տրանսպորտային փոխադրման
կազմակերպում։
4. Սովորողն իրավունք ունի.
1) ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`
համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից.
2) սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը
(ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը.
3) սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում.
4) սահմանված կարգով ընտրելու մարզաձևը.
5) մասնակցելու կրթահամալիրում գործող ակումբների աշխատանքներին.
6) հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին.
7) մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու.
8) հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:
5. Սովորողը պարտավոր է.
1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները.
2) պահպանել անվտանգության կանոնները.
3) չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր
պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.
4) բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.
5) սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին,
ծեսերին, տոներին.
6) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական
նախագծերի իրականացմանը.
7) վարել իր ուսումնական բլոգը.
8) հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի
աշխատանքներին.
9) վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի
ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին.
10) մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին.
ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված.
11) սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Պայմանագիրը լուծվում, կամ գործողությունը դադարում է սահմանված կարգով.
1) Օրինական ներկայացուցչի և Սովորողի նախաձեռնությամբ.
2) Դպրոցի նախաձեռնությամբ.
3) եթե Դպրոցը լուծարվել կամ վերակազմակերպվել է.
4) եթե Սովորողի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...