Sunday, May 21, 2017

Խնկո Ապոր գրադարանում

Այսօր մենք ընկեր Տաթևի և Ժաննա Հակոբյանի հետ գնացել էինք Խնկո Ապոր գրադարան։ Մենք ծանոթացանք նրանց հետ և գնացինք նրանց ընթերցաանության սրահը։ Այնտեղ շատ-շատ գրքեր կար, բայց այդ սենյակի ամենագեղեցիկ մասն այն է, որ պատերը շատ գեղեցիկ էր։ Պատերին մատիտով նկարել էր մի մարդ և իր աղջիկը երեք տարում։ Այնտեղի աշխատողը մեզ պատմեց այդ պատերի մասին։ Հետո գնացինք նրանց օտար լեզվի գրադարանը։ Այնտեղ տարբեր լեզուներով գրքեր կային։ Մենք տեսանք մի սարք, որի մեջ կարող ես ներբեռնել այդ գրադարանի գրքերից և կարդալ այն։ Դա շատ հետաքրքիր սարք էր։ Հետո բարձրացանք այդ սենյակի երկրորդ հարկը։ Այնտեղ մեզ պատմեցին չինարենի և ուզբեկերենի մասին։ Նրանց լսելուց հետո գնացինք երաժշտության սրահը։ Մինչև երաժշտության սրահ հասնելը, մեզ ցույց տվեցին մի մեծ ջահ Այնտեղ մեզ պատմեցին փողային, լարային, ստեղնաշարային և հարվածային գործիքների մասին։ Հետո լսեցինք մի գեղեցիկ երաժշտություն։ Հետո մեր խմբից մի քանիսը նվագեցին դաշնամուրի վրա և վերջացրեցինք մեր օրը։ Նրանց ասեցինք շնորհակալություն և գնացինք դուրս։ Գնացինք Պոնչիկանոց պոնչիկ կերանք և գնացինք դպրոց։ Շատ լավ օր անցավ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...