Tuesday, September 19, 2017

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

¶áñÍÝ³Ï³Ý ³ß˳ï³Ýù 1
 §Ծանոթացում քիմիայի É³բáñ³ïáñdzÛáõմ ³ß˳ï»Éáõ ³Ýíï³ÝգáõÃÛ³Ý կ³ÝáÝÝ»ñÇÝ, լ³բáñ³ïáñ  ամանեղենինå³ñ½³գáõÛÝ ë³ñù³íáñáõÙÝ»ñիÝ ¹ñ³Ýó ûգï³գáñÍÙանÁ¦:         

  Աշխատելու  ընդհանուր  կանոնները.
1.       Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
2.     Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
3.     Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
4.      Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
5.     Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:
Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.
Փորձեր  կատարելու  համար  դուք օգտագործելու եք  տարբեր  նյութերորոնք  գտնվում  են  փակ  տարաներումիսկ  հեղուկ  նյութերը փակ  անոթներում:
6.     Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
7.     Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
8.     Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
9.      Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
10.  Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
11.    Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
12.   Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:
  Նախազգուշացումներ.

14.  Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստինհատկապես հիմքերը  և  թթուները:
15.  Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից:Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:
16.  Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանըորտեղ  եռում  է  լուծույթըայն  կարող  է  ցայտել ձեր  դեմքին:
17.  Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքինայլ  ձեռքի  ափով շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:
18.  Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթունհիշեք  հետևյալ  կանոնը,պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:
2.   Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց    
      նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:
3.    Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրովհետո  բորաթթվի կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթովվերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...