Thursday, September 21, 2017

Գավրոշ

Բառային, տեքստային առաջադրանքներ.
  • Բացատրել բառերը բառարանի օգնությամբ.
անօթևան- Օթևան չունեցող, առանց օթևանի, անտուն։ 
գթասեր-Գութ սիրող, սիրով գթացող, գթասիրտ:
 կարեկցանք-կարեկցություն
հորձանուտ-Որտեղ հորձանք կա, հորձանքոտ:
արվարձան-Քաղաքի տարածությանը մերձավոր ու քաղաքին հարող բնակավայր:
խարխուլ-Փլվելու մոտ եղող, ամրությունը կորցրած, քանդվելու աստիճանի հասած
ձեղնահարկ-Ձեղունի և առաստաղի միջի հարկը:
հեգնական-Հեգնանք պարունակող, որպես հեգնանք հանդես եկող:
խեթ-Խոժոռ, խոլոր, խիստ:
ստահակ-Սուտ՝ մոլար բաների հակում ունեցող մարդ, խարդախ, նենգ, վատ:
աղերսալի-Աղերսանքով լի, աղերսանքով տոգորված, աղաչական:
կափկափել-Բաբախել, իրար բախել:
ածելի-Շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը:

  • Ի՞նչ է նշանակում փափուկ սիրտ, սառը օջախ, կտրել ճանապարհը: Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:
փափուկ սիրտ-շատ զգայուն՝ գթառատ, նրբազգաց, փափկասիրտ
սառը օջախ- տուն, որտեղ շատ ցուրտ է
կտրել ճանապարհը- թույլ տալ, որ չգնա

Առյուծի սիրտ — Համարձակ, խիզախ:
Գլխին սառը ջուր մաղել — Մի անակընկալ խոսքով կամ գործով մեկին հիասթափեցնել, ոգևորությունը կոտրել, հուսալքել:
Աչքը ջուր կտրել — երկար, անհամբեր սպասել:

  • Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.
Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր: Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:

Ուզում է ասել, որ նա ոչ մի բան չունի, բայց նա ուրախ է, որ ազատ է։ Նույնիսկ նրանց տանը չէին սիրում նրան։ Իմ կարծիքով այդ ազատությունը նշանակում է, որ նա ազատ է իրենց տան մարդկանցից, ոչ թե ուրիշ ինչ-որ բանից։
  • Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:
Նա շատ բարի, սիրալիր տղա էր։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...