Tuesday, September 5, 2017

Ուս․ պլանի քննարկում

2. 6-9-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, որ իր ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ընտրում է Ծրագիրը, սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

Իմ կարծիքով ճիշտ է մինչև կրթահամալիր մուտք գործելը այցելել ճամբար։ Ճամբար գնալով կծանոթանաս դպրոցի, ուսուցիչների, նախագծերի, սովորողների հետ և այդպես ավելի հեշտ կլինի։

5․ Սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով, որը սահմանված կարգով կազմվում է ուսումնական չորս շրջանների համար, այս ուսումնական պլանի հիման վրա։

Իմ կարծիքով լավ է ունենալ անհատական ուումնական պլան։ Մանավանդ ճամբարների ժամանակ ուսումնական պլանով ավելի հեշտ է իմանալ  օրվա անելիքներ։ Ճամբարի ժամանակ գրում ենք օրական ուսումնական պլան, իսկ սեպտեմբերից գրում ենք կիսամյակի ուսումնական պլանը։

8. Ուսումնական տարին սկսվում է 2017թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝
· առաջին՝ 2017թ. օգոստոսի 30-2018թ. հունվարի 8,
· երկրորդ՝ հունվարի 9-հունվարի 29,
· երրորդ՝ հունվարի 30-մայիսի 28,
· չորրորդ` մայիսի 29-հունիսի 15:

Լավ է, որ բաժանված է չորս մասի։ Նաև լավ է, որ սկսում են օգոստոսի 30-ից, որովհետև, երբ օգոստոսի 30-ին գալիս ենք դպրոց, ծանոթանում ենք կազմակերպիչների հետ, նոր երեխաների հետ, նոր ուսուցիչների հետ և սեպտեմբերի մեկին ավելի լավ է լինում, որովհետև ճանաչում ես բոլորին։

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:

Լավ է, որ ուսումնական շաբաթը 5-օրյա է, որովհետև եթե շաբաթ օրերը գնում ենք ճամփորդության կամ ինչ-որ պարաապմունքների, կիրակի օրը կարողանում ես հանգստանալ, իսկ եթե ոչ մի տեղ չես գնում կարողանում ես լավ պատրաստել տնային առաջադրանքներդ։


10․ 2018թ. հունվարի 9-ից 26-ը, մայիսի 29-ից հունիսի 8-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է նախագծային ուսուցման ճամբարում:

Ես շատ եմ սիրում ուսումնական ճամբարները, որովհետև այդ օրերին շատ հետաքրքիր է անցնում։ Բացի հետաքրքրությունից շատ նոր նախագծեր ենք իրականացնում։ Շատ ճամփորդություններ ենք գնում և այլն։ Շատ հետաքրքիր օրեր են անցնում և ես համաձայն եմ դրան։

12. 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը, 2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը, հունիսի18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:

Ինձ համար լավ է այդպես, որովհետև դու կարողանում ես ընտրել, որովհետև ոչ մեկը ինչ-որ տեղ գնալու պատճառով ամռանը չի անի իր տնայինները։ Ամռանն ավելի շատ ուզում են հանգստանալ, քան նորից աշխատել։

13. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

Լավ է, որովհետև դու ծանոթանում ես այլ սարքերի հետ, որոնց մասին դու չգիտեիր։

18. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

Լավ է, որովհետև դու այդքան տանջվում ես և մասնակցում ես օրինակ՝ ֆլեշմոբերին և այդքանից հետո պիտի ոչ մի բան չստանաս։

19․ Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox և այլ: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել: Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին:

Լավ է այսպես, որովհետև քիչ-քիչ ծանոթանում ես այն ծրագրերի հետ, որոնց մասին դու անգամ չէիր էլ մտածում։

22. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

Լավ է բլոգ վարել։ Սովորում ես, թե ինչպես աշխատես բլոգումդ և աշխատանքներդ տեղադրում ես այդտեղ։ Մեզ համար էլ է մատչելի, ուսուցիչների համար էլ։

23. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է:

Լավ է դպրոցի կայքին հետևելը, որովհետև իմանում ես տարբեր բաներ, որոնք կատարվում են դպրոցում և տեսնում ես տարբեր աշխատանքներ և հետո փորձում ես կատարել այն։

24. Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:

Ես շատ եմ սիրում առավոտյան ընդհանուր պարապմունքները։ Ես հաճույքով մասնակցում եմ դրանց։ Ես շատ ու շատ երգեր ու պարեր սովորել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներից։

25․ «Մայրենի լեզուն», «Հայոց լեզուն», «Գրականությունը» ներառում են գրաբարի ուսուցում։

Ինձ համար լավ է, որ մայրենին դարձել է հայոց լեզու և գրականություն։ Այդպես ավելի հետաքրքիր է։

26. «Մաթեմատիկան» կազմված է 6-րդ դասարանում՝ «Մաթեմատիկա», «Մաթեմատիկա և երևակայություն», 7-9-րդ դասարաններում ՝ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկա՝ առանց բանաձևերի» դասընթացներից։

Մաթեմատիկան այսպես ավելի հետաքրքիր է և ես սիրում եմ երկրաչափությունը։ Ես այն ժամանակ մտածում էի, որ երկրաչափությունը անիմաստ առարկա է, բայց, երբ սկսեցի սովորել, առաջին դասից սկսեցի սիրել այն։

28. «Բնական գիտություններ» բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով։ Ֆիզիկայի, քիմիայի ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

Ես սիրում եմ այդ բոլոր դասաժամերը և ուզում եմ, որ միշտ այդպես մնա։ Երբ խումբը բաժանվում է երկու մասի, այդպես ավելի հեշտ է։ Մի օր անում ենք քիմիա, իսկ մյուս դասաժամին ֆիզիկա։

30. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն և առաջին բուժօգնություն», «Թվային միջոցների սպասարկում», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից, կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման (հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

Տեխնոլորգիայի դասաժամերից ես սիրում եմ դիզայն և խեցեգործություն։ Այս տարի մենք տեխնոլոգիայի դասաժամին անելու ենք դիզայն։



 33, 34, 37, 38, 40, 42



No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...