Monday, October 2, 2017

Լաբորատոր աշխատանք 1

Տարբեր չափիչ սարքերի սանդղակի բաժանման արժեքի, չափման սխալի որոոշումը

Նպատակը ՝ կարողանալ օգտվել ցանկացած չափիչ սարքից, որի համար պետք է կարողանանք որոշել նրանց սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը և չափման սխալը։

Անհրաժեշտ սարքեր՝ մի քանի տարբեր չափիչ սարքեր՝ ամպերաչափ, վոլտաչափ, չափագլան, ջերմաչափ և այլն։

Ընթացքը՝ որպեսզի կարողանալ որոշել՝ չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները, որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև բաժանումների թվին։

Ֆիզիկական մեծությունը բացարձակ ճշտությամբ, այսինքն՝ առանց սխալի չափել հնարավոր չէ։ Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։ ±

Չափիչ սարք 1
Ամպերաչափ

Գործիք է, որով չափում են հոսանքի ուժը։ Վրան գրված է անգլերեն մեծատառ A։ Մինչև աշխատացնելը, պետք է նայել գործիքի չափման սահմանները՝ ամենաառավելագույն և ամենանվազագույն արժեքները։ Ամպերաչափի սանդղակի վրա գրված են երկու թվեր։ Յուրաքանչյուրի բաժանման արժեքը պետք է որոշել։ Բաժանման արժեքը նշանակում ենք C տառով, մեծ թիվը նշանակում ենք A տառով, փոքր թիվը նշանակում ենք  B տառով, բաժանման թիվը նշանակում ենք N տառով։ Բաժանման արժեքի որոշման բանաձևը c =a-b/n, չափման սխալ c1=±c/2








Չափիչ սարք 2
Գլանաչափ

Այս գործիքը նախատեսված է ծավալ չափելու համար(հեղուկների, կանոնավոր և անկանոն ձև ունեցող պինդ մարմինների)։
Ծավալը դա մարմնի զբաղեցրած տեղն է, այն ֆիզիկական մեծություն է ՄՀ-ում, որպես ծավալի հիմնական միավոր ընդհունված է այն խորանարդի ծավալը, որի բոլոր կողմերը հավասար են 1մ, ծավալը հավասար է 1մဒ։ Կան նաև ծավալի օժանդակ միավորներ։
1մմဒ- սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքանչյուր կողմը 1կմ։
1սմဒ- սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքանչյուր կողմը 1սմ։
1դմဒ- սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքանչյուր կողմը 1դմ։
1կմဒ- սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքանչյուր կողմը 1կմ։
1դմဒ- միավորը ունի երկրորդ անվանումը՝ այն կոչվում է 1լ (լիտր)։
1սմဒ- անվանում են 1մլ (միլիլիտր)

Օժանդակ միավորներ՝
1լ=1դմဒ
1մլ=1սմဒ
Օգտագործում են հատկապես հեղուկնների ծավալները չափելիս։
Որպեսզի օգտվեմ իմ չափագլանից, պետք է որոշեմ նրա չափման հնարավորությունները, սանդղակի բաժանման արժեքը, չափման սխալը։
Իմ չափագլանի չափման սահմաններն են

Vառ=150
Vնվզ=0
a=100մլ
b=50մլ
n=25
c=(a-b):n=2

Այսօրվա իմ չափագլանը Vմաքսիմում=500մլ, Vմինիմում=50 է։




Vառ=500
Vնվզ=0
a=450մլ
b=400մլ
n=10
c=(a-b):n=(450-400):10=5
Իմ չափագլանում եղած հեղուկի ծավալը՝ V1=155մլ, C1=土450-400:2=25:
Փորձ 2

Այժմ ես չափում եմ իմ անոթի տարողությունը։ Դրա համար վերձնում եմ այն անոթը, որի տարողությունը ես պիտի չափեմ, բերնեբերան լցնում եմ ջրով, որից հետո վերձնում եմ իմ չափագլանում եղած ջրի ծավալը՝ V1: Իմ տարայից զգուշությամբ դատարկում եմ չափագլանի մեջ, որից հետո վերձնում եմ չափագլանում եղած ջրի և անոթից լցրած ջրի ընդհանուր ծավալը՝ V2 , որից հետո վերջնական V2-V1 դա կլինի անոթի մեջի ծավալը։
V1=155մլ
V2=215
V=V1-V2=60
V= V2-V1

Այս փորձից ես հասկացա, որ շշիկի ներսի ծավալը և տարայի տարողությունը նույն բանն է։




No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...